Ադրբեջանը Թուրքիայից պատրաստվում է գնել UMTAS և OMTAS կառավարվող հակատանկային հրթիռների համալիրներ, որոնք հնարավոր է տեղակայել տարբեր տրանսպորտային միջոցների վրա՝ հաղորդում է APA գործակալությունը:
Վկայակոչելով իր զինվորական աղբյուրներին՝ գործակալությունը նշում է, որ ներկայում Թուրքիայում ընթանում է այդ հրթիռների փորձարկումը ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ: Այդ հրթիռների արտադրմամբ զբաղվող ROKETSAN ընկերության ներկայացուցիչների խոսքերով՝ ադրբեջանցի զինվորականները բարձր են գնահատել երկու համալիրների որակը:
Միջին հեռահարության OMTAS հակատանկային հրթիռների համալիրն ունի 4000 մ գործողությամբ շառավիղ, իսկ հեռահար UMTAS-ը՝ 8000 մ:










































