Սիրիայում գրոհայինների կողմից խաղաղ բնակիչների և կառավարական զորքերի պատանդված զինծառայողների ավելացող սպանությունները կարող են ռազմական հանցագործություններ լինել՝ հայտարարել է մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Նավանեթհեմ Պիլեյը:
Հայտարարության մեջ Պիլեյը նաև ընդգծում է, որ զինված ընդդիմության գործողությունները խախտում են միջազգային իրավունքի նորմերը: Նման հանցագործություններում ներքաշված են Ասադի ռեժիմի ոխերիմ հակառակորդները, ովքեր առաջին հերթին կապված են «Ալ-Քաիդայի» հետ:
Պիլեյը նշել է, որ նման հանցագործությունների հստակ թիվը պարզելը դժվար է, սակայն տարեսկզբին ծայրահեղականները մահապատժի են ենթարկել բազմաթիվ քաղաքացիական և պատանդված զինվորական անձանց՝ փոխանցում է ITAR-TASS-ը:









































