Friday, 26 06 2026
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին

Ռոբերտ Քոչարյանը չի ներում մարդկանց, որոնց, իր կարծիքով, մարդ է սարքել. Հովհաննես Իգիթյան

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը հրաժարվում է մեկնաբանում ՀՀ երկու նախագահների ծավալած և ակտիվորեն քննարկվող հրապարակային-հեռահար բանավեճը: Ավելին՝ դա բանավեճ չի համարում, պարզապես կարծում է՝ անհանգստացող մարդու տեսակետ է հնչում վերջին իրադարձությունների հետ կապված. ընդամենը այդքանը: Հունվարի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ սխալ է համարում հարցադրումը՝ ինչու է երկրորդ նախագահը խոսում այսքան ուշ: «Եթե ընկնենք ինչու-ների հետևից, այսօրվա խնդիրներին չենք հասցնի անդրադառնալ: Լավ է ուշ, քան երբեք. եթե մի քանի ամիս կամ մի տարի առաջ չէր արվել, հիմա է՞լ պիտի չարվեր, չեմ հասկանում»,- ասաց նա:

Լ.Խաչատրյանը նշեց, որ չի կարծում, թե երկրորդ նախագահի դեմքով հնարավոր է ստեղծել ընդդիմադիր կեցվածք, և ի վերջո, ի՞նչ է նշանակում ընդդիմադիր կեցվածք. եթե մարդը ցանկանում է գալ իշխանության, պետք է ընտրություն լինի, մինչդեռ այս ամենը խոսում է կառավարության ծրագրերի ձախողման մասին, որին մի տարի էլ տալ՝ ձախողման համար, անթույլատրելի է:

Վերակազմավորված ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանը կատակով նկատեց՝ երկրորդ նախագահ-վարչապետ թեման շարունակում է մնալ առաջինը, որին երևի թե հեռավոր գյուղի՝ ֆեյսբուք չունեցող տատիկը միայն չանդրադարձավ: Իգիթյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ կառավարություն, դուք սխալ գործարք եք կատարել, իզուր եք ժողովրդից թաքցրել, որ գազը թանկացել է, ինչի հետևանքով պարտք է կուտակվել: Ասում է՝ սխալ է 20 տոկոս բաժնեմասը տալ «Գազպրոմին», նաև ասում է, որ կուտակային համակարգը սխալ է: «Ո՞ւմ է դա ասում: Թվում է, թե ուղղում է Տիգրան Սարգսյանին, էներգետիկայի նախարարին և կառավարությանը, բայց՝ ոչ: Եթե հիշում եք նրա արտահայտությունները, բնավորությունը, այստեղ մի քիչ նաև վիրավորված, ինքնահավան արժանապատվության հետ կապված հարցեր կան: Նա չի ներում այն մարդկանց, որոնց, իր կարծիքով, մարդ է սարքել, ինչպես՝ Արմեն Մովսիսյանին, Տիգրան Սարգսյանին: Այդ մարդիկ այն ժամանակ իրեն թագավոր և Աստված էին ասում, հիմա համարձակվում են քննադատել, բայց իրականում նրա ասածներն ուղղված չեն կոնկրետ վարչապետին և նախարարին: Բոլորը, երևի նաև նա, տեղյակ չեն, որ իրականում Սերժ Սարգսյանի որոշումներն են:

Արդյոք Ռոբերտ Քոչարյանը քննադատո՞ւմ է Սերժ Սարգսյանին: Ոչ: Ոչ թե չի համարձակվում, այլ՝ որովհետև անիմաստ է: Եվ ընդհանրապես ես նրանց համարում եմ թիմակից»,- ասաց նա:

Իգիթյանի խոսքով՝ երկրորդ նախագահն իրավունք ունի քննադատել, իհարկե, սակայն ասելիքը տեղ հասցնելու այլ տարբերակ է պետք ընտրել. բան ունի ասելու՝ թող որևէ տեղում բանավեճ հրավիրի, ոչ թե հարցերն ինքն իրեն գրի, պատասխանի, նոմենկլատուրային աշխատողներին հրավիրի կամ կուսակցության ժողով հրավիրի, ռոլիկներով դնի, հետո հաշվի՝ քանի հոգի է դա նայում: Ըստ Իգիթյանի՝ կա մի ձև. հանդիպել լրագրողներին, պատասխանել լրագրողների՝ ոչ միայն իրեն հաճելի, այլև անգամ անհարմար հարցերին. լրագրողներն այսօր անգամ քաղաքական գործիչներից շատ են տեղյակ՝ ժողովրդին ինչ է հուզում:

«Արդյոք Ռոբերտ Քոչարյանի ցանկությունն է վերադառնալ քաղաքականությո՞ւն: Հայաստանում իշխանության վերադարձի համար կա՛մ ընտրություններ պիտի լինեն, պիտի գնաս Սերժ Սարգսյանի մոտ, ասես՝ ոնց որ ես ժամանակին ապահովեցի քո ընտրությունը՝ վարչական, ֆինանսական ռեսուրսներով, նույն կերպ դու պիտի վարվես՝ հիմա քո հերթն է: Բայց ես նման բան դեռ չեմ տեսնում: Այլ հարց կա. եթե նա ուզում է դառնալ վարչապետ, ոչ թե պետք է քննադատի, պիտի գնա նախագահի մոտ՝ Բաղրամյանի տեղը գիտի, նաև՝ դաչայի, պիտի գնա, ասի՝ ուզում եմ դառնալ վարչապետ: Սերժ Սարգսյանը, եթե Քոչարյանն ուզի, հավատացեք, կընդառաջի, հինգ րոպեից նա կդառնա վարչապետ: Սակայն ես չեմ կարծում, որ նա ուզում է այսօր դառնալ վարչապետ»,- ասաց նա:

Ի վերջո, ըստ Իգիթյանի, Քոչարյանի ասածներում ոչ մի նորություն չկա: Նա վերցրեց, պրիմիտիվ ձևով ներկայացրեց այն, ինչի մասին վաղուց խոսվում է: Մյուս կողմից՝ ժամանակը փոխվել է, այնպես չէ, որ ժամանակին Ռոբերտ Քոչարյանի ջանքերով ստեղծված կուսակցությունը նախկինն է, այժմ արդեն նոր ղեկավարն ինքն իր ուղղությունն է տանում: Իսկ երկրորդ նախագահը, եթե ուզում է դառնալ նախագահ, ընտրություններից մեկ տարի առաջ պիտի գնա Սերժ Սարգսյանի մոտ, ասի՝ ինձ նշանակի վարչապետ: Այսօր արդեն այն մարդիկ, ովքեր ժամանակին Սարգսյանին օգնել են դառնալ նախագահ՝ տարբեր միջոցներով, համարում են, որ իրենց հերթն է:

Անդրադառնալով նրան, թե ինչու երկրորդ նախագահը Մաքսային միության հարցին չանդրադարձավ, Իգիթյանը նշեց, որ այդ ամբողջ քննադատությունը, որ ներկայացվել է, ուղղակիորեն կապված է Մաքսային միության հետ. և՛ գազի հարցը, և՛ ՌԴ կողմից Հայաստանին որոշում պարտադրելու ոճը այն ոճն է, որով պարտադրվեց ՄՄ-ը:

«Նա, պարզ է, չի քննադատում, քանի որ Մաքսային միության կողմնակից է: Երեք նախագահներն էլ կողմնակից են Մաքսայինին, և սա միավորում է այդ երեքին: Սակայն ես կարծում եմ՝ այս՝ դեպի ՄՄ Հայաստանի ճանապարհը կործանարար է»,- ասաց նա:

Հայաստանին ՄՄ ճանապարհը պարտադրելու միտքը ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանի զարմանքը հարուցեց: Նրա խոսքով՝ ոչինչ չի պարտադրվել. Ի՞նչ իմաստ ուներ պարտադրելը, երբ դա ակնհայտ էր. իշխանությունը պահելու միակ ճանապարհը ՄՄ-ն է, որտեղ առանց ընտրության հնարավոր է պահել իշխանությունը: Փողերը պահելու համար ԵՄ հետ հարաբերությունը չկորցնել էր պետք: Երկուսն էլ արվում է: Ոչինչ չի պարտադրվել, ամեն ինչ եղել է նախօրոք պլանավորված, այդ կերպ էլ ընթացել է:

«Ես չեմ ընդունում, որ մարդն ինքը գրում է հարցերը, ինքը պատասխանում, ասում՝ արհամարհում եմ այն հարցերը, որոնց պատասխանելու համար պետք է բարոյականից այն կողմ անցնենք: Այս ասելուց առաջ նույն ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը, գոնե պետք է ժողովրդին ասի իր սխալների մասին, գոնե ասի՝ ես սխալվել եմ Տիգրան Սարգսյանին բանկի նախագահի տեղակալից ղեկավար դարձնելով, Արմեն Մովսիսյանին գյուղի էլցանցի ղեկավարից բերել-դարձրել եմ նախարարի տեղակալ, հետագայում՝ նախարար»,- ասաց Իգիթյանը:

ԲՀԿ-ական պատգամավորը կարծում է՝ չի կարելի անընդհատ անցյալը քրքրել, անցյալի սխալներն ու բացթողումները հիշել: «Աբրամ ռադիլ Իսակա, Իսակ ռադիլ… Հերիք չի՞ անդրադառնալ՝ ինչ է եղել, հերիք է հինը քրքրենք: Մարդիկ թողում-էթում են… Մենք շեղում ենք անընդհատ: Երբ ցանկանում ենք մի հարց քննարկել, տալ լուծում, անընդհատ հիշում ենք՝ ինչ արեց Լևոնը, Պողոսը… Ամեն ինչ եղել է՝ լավն էլ, վատն էլ: Դա մեր պատմությունն է: Մարդիկ մեռնում են, քանի որ չեն կարողանում դեղ առնել, չեն կարողանում դեղ առնել, քանի որ աշխատանք չունեն: Ամեն անգամ, երբ սկսում ենք կոնկրետ հարցից խոսել, միմյանց քննադատում ենք, ասում՝ դու էլ ես արել, դու էլ ես եղել»,- ասաց Խաչատրյանը:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում