Սարաևոյում բացվել է ցուցադրություն, որտեղ հնարավոր է տեսնել հնագույն գրքեր ու մագաղաթներ, որոնք փրկվել են Բոսնիայում պատերազմի ժամանակ ոչնչացումից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բոսնիայի ազգային գրադարանի հին շենքը, որտեղ պահվում էին գրքերն ու ձեռագրերը, ամբողջությամբ ավերվել էին 4 տարի տևող պատերազմի ժամանակ:
Սակայն գրքերը հաջողվել է փրկել՝ դրանք տեղափոխելով Բոսնիայի մայրաքաղաքի այլ շրջաններ:
Դրանցից հնագույնը՝ գրված արաբերենով, թվագրվում է 1105-ին:
Հավաքածուն ցուցադրվում է գրադարանի նոր շենքում, որը բացվել է նախօրեին:







































