Ավստրալիայի Բաց առաջնության երկրորդ շրջանում՝ սերբուհի Վեսնա Դոլոնցի նկատմամբ տարած հաղթանակն աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլիամսի համար 60-րդն էր մրցաշարի հիմնական հատվածում: Այդ մասին հայտնում է Eurosport-ը։
32-ամյա ամերիկուհին կրկնել է ավստրալուհի Մարգարետ Կորտի ռեկորդը։ Կորտը Australian Open-ի 11-ակի չեմպիոն է։
Ուիլիամսը մրցաշարի նոր ռեկորդը կարող է սահմանել երրորդ շրջանի՝ սլովակ Դանիելա Հանտուխովայի հետ խաղում։







































