2013 թվականին Wells Fargo բանկը ստացել է իր համար ռեկորդային՝ 21.9 միլիարդ դոլարի մաքուր շահույթ: Դա 4 միլիարդ դոլարով գերազանցում է նրա հիմնական մրցակցի՝ JPMorgan Chase-ի մաքուր շահույթը: Bank of America-ն (BofA) տարին ավարտել է 11.4 միլիարդ դոլարի արդյունքով: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Առաջատարների հնգյակի մյուս երկու բանկերը՝ Citigroup-ն ու Goldman Sachs-ը, հաշվետվություն կներկայացնեն այսօր, սակայն վերլուծաբանները չեն կարծում, թե նրանք կկարողանան գերազանցել Wells Fargo-ին:
Wells Fargo-ի հաղթանակին մեծապես նպաստել են մրցակիցները, ովքեր դատական քաշքշուկներում միլիարդավոր դոլարներ են կորցրել:
Wells Fargo-ն 244.2 մլրդ դոլար կապիտալիզացիայով ԱՄՆ ամենաթանկ բանկն է:









































