Friday, 19 06 2026
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում

ԱՄՆ-ը պատրաստ է վերսկսել եգիպտական բանակի ֆինանսավորումը

ԱՄՆ-ը պատրաստ է վերսկսել տարեկան 1.5 մլրդ դոլարի չափով Եգիպտոսի ֆինանսական օգնությունը: Նոր ուղղումները, որոնք Սպիտակ տան նախաձեռնությամբ ներկայացվել են Կոնգրեսին, թույլ են տալիս Կահիրեին փոխանցել ռազմական տեխնիկա և սպառազինություն: Դա կարվի միայն «ժողովրդավարական ուղու պահպանման» և իսրայելա-եգիպտական խաղաղ համաձայնագրերի անշեղ կատարման դիմաց: Այնուհանդերձ՝ նոր օրինագիծը, որն արդեն հավանության է արժանացվել Սենատի և Ներկայացուցիչների պալատի առանցքային կոմիտեների կողմից, արմատապես փոխում է օտարերկրյա պետություններին ամերիկյան օգնություն տրամադրելու կանոնները: Այս մասին հայտնում է Kommersant-ը:

Ամերիկյան օրենսդրությունն արգելում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել այն երկրներին, որտեղ ռազմական հեղաշրջում է եղել, և որտեղ իշխանության ղեկին է զինվորական կառավարությունը: Հենց այդ պատճառով էլ անցած տարվա հուլիսին իսլամիստ նախագահ Մուհամմադ Մուրսիի տապալումից հետո Վաշինգտոնը ստիպված եղավ դադարեցնել Կահիրեի օգնության ծրագիրը, որը գնահատվում էր տարեկան 1.5 մլրդ դոլար: Այդ գումարի մեծ մասը կազմել են եգիպտական բանակի ֆինանսավորման ծախսերը: Արգելքի տակ էին հայտնվել նաև ծանր տեխնիկայի և սպառազինությունների մատակարարումները:

Փորձագետների կարծիքով՝ Սպիտակ տան կողմից արված զիջման գլխավոր պատճառը Վաշինգտոնի իսրայելամետ լոբբին է: «Կահիրեում զինվորականներն իշխանության են եկել վաղուց: Այդ իսկ պատճառով գլխավոր հարց են դարձել իսրայելա-եգիպտական խաղաղ համաձայնագրերի կատարման երաշխիքները»,- ասել է Մերձավորարևելյան քաղաքականության վաշինգտոնյան ինստիտուտի փորձագետ Դևիդ Շենկերը:

Օգնության վերսկսման մասին օրինագիծը նախագահին պարտավորեցնում է ներկայացնել անհրաժեշտ աացույցներ առ այն, որ Եգիպտոսը նախկինի պես ԱՄՆ ռազմավարական գործընկերն է և կատարում է 1979 թվականի Իսրայելի հետ կնքված խաղաղ պայմանագրի բոլոր պայմանները: Դրանից հետո Կոնգրեսը վարչակազմին կտա Կահիրեին 250 մլն դոլար տրամադրելու իրավունք՝ որպես տնտեսական օգնություն: Եգիպտական զինված ուժերի պահման համար 1.3 մլն դոլարի չափով գումարները նախատեսվում է կիսել երկու տրանշի. 975 մլն դոլարը կտրամադրվի հանրաքվեի անցկացումից հետո, իսկ 576.8 մլն դոլարը՝ նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում