Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի «Սպեցիա»-ի դեմ խաղում «Միլան»-ի կիսապաշտպան Կեյսուկե Հոնդան հեղինակեց իր առաջին գոլը միլանյան ակումբի կազմում:
Հանդիպման 47-րդ րոպեին ճապոնացին դարձավ գոլի հեղինակ: Նշենք, որ Հոնդան առաջին ճապոնացին է «Միլան»-ի կազմում, իսկ այժմ նաև առաջին ճապոնացին, ով աչքի է ընկել թիմի կազմում:









































