ԱՄՆ Կոլորադո նահանգի օդանավակայաններից մեկի ղեկավարությունը տեղադրել է «հրաժեշտի տուփեր», որտեղ կանաբիսի սիրահարները կարող են նետել թմրանյութը, որը, ըստ օրենքի, չի կարելի ինքնաթիռ տանել: Ուղևորները կարող են կանաբիսը նետել չորեքշաբթի օրը տեղադրված կանաչ տուփերի մեջ:
Ի դեպ, երկրի պատմության մեջ առաջին անգամ 2014-ի հունվարի 1-ից մարիխուանան հայտնվել է մասնագիտացված խանութների վաճառքում: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Նշենք, որ մարիխուանայի մասնակի օրինականացման մասին որոշումն ընդունվել է 2012-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում: Համաձայն նահանգի օրենսդրության՝ թմրանյութ կարող են ձեռք բերել 21 տարին լրացած քաղաքացիները: Առանց պատժվելու սպառնալիքի կարելի է օգտագործել մինչև 28.35 գրամ մարիխուանա:










































