Sunday, 19 07 2026
19:30
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

Բուն հեղափոխությունը սկսվեց. Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց իր հրաժարականի մասին, և Հայաստանը թևակոխեց, այսպես ասած, ժամանակավոր կառավարման շրջան, խորհրդարանի երկշաբաթյա լուծարման փուլ, որը, խոշոր հաշվով, պահվում է, այսպես ասած, քաղաքական համաձայնությունների վրա: Մյուս կողմից՝ քաղաքական համաձայնություններն էլ, իրենց հերթին, պահվում են հասարակության այն վստահության, քվեի վրա, որ ունի Նիկոլ Փաշինյանը: Կամ այլ կերպ ասած՝ այդ քաղաքական համաձայնությունը պահվում է թավշյա հեղափոխության փաստի վրա, որն էլ ուղղակի այլընտրանք չի թողել քաղաքական ուժերին, քան համաձայնել դեկտեմբերին արտահերթ ընտրություն անելու հանրային օրակարգին:

Այս իրավիճակում դարձյալ հրատապ են հնարավոր ռիսկերն ու վտանգները, որոնց մասին խոսվում է նախկին համակարգի, այսպես ասած, ռևանշի կամ հակահեղափոխության առումով: Սակայն դարձյալ պետք է վերադառնանք ելման կետ, այսինքն՝ թավշյա հեղափոխության կայացման փաստին: Եթե այդ փաստը կա, ապա ռիսկերն ու վտանգները, ըստ էության, ենթակա են այդ փաստին, և ոչ թե հակառակը:

Իսկ արդյո՞ք թավշյա հեղափոխության փաստը կախված էր կամ ենթակա էր Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնից: Դարձյալ պետք է պարզ նայենք իրողությունների և դեպքերի հաջորդականությանը: Նիկոլ Փաշինյանն է թավշյա հեղափոխության արդյունքում դարձել վարչապետ, ոչ թե Նիկոլ Փաշինյանի վարչապետության արդյունքում է տեղի ունեցել թավշյա հեղափոխությունը: Իսկ ներկայումս, թեև Փաշինյանը հրաժարական է ներկայացնում, սակայն պահպանում է վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակը, այսինքն՝ թեկուզ այդ կարգավիճակով, սակայն կառավարման համակարգը ենթարկվում է Նիկոլ Փաշինյանին:

Սակայն, այս ամենով հանդերձ, գլխավորը դարձյալ այն է, որ գործնականում ամեն ինչ ենթարկվում է թավշյա հեղափոխության տրամաբանությանը և գոյությանը: Եվ հենց դրա համար էր նաև, որ անհրաժեշտ էր գործընթացը իրականացնել հնարավորինս շուտ, քանի որ մայիս-հունիսին բավական բարդ է կանխատեսել, թե ինչ տրանսֆորմացիաների ենթարկված կլիներ իրավիճակը ամենատարբեր գործոնների բերումով, արդյունքում դժվար է ասել, թե մենք ինչպիսի հեղափոխական երաշխիք կունենայինք: Եվ այդժամ առաջանում էին արտահերթ ընտրությունը հենց հեղափոխության արդյունքին համահունչ ապահովելու մեծ վտանգներ և ռիսկեր:

Միով բանիվ, չունենք և չենք կարող ունենալ 100 տոկոս երաշխավորված իրավիճակ, երբեք, և այս մասին, իհարկե, շատ ենք խոսել: Սակայն միաժամանակ նաև պետք է նկատել, որ այս իրավիճակը թերևս ամենաերաշխավորվածն է, եթե դիտարկենք բոլոր հնարավոր ներքին ու արտաքին բաղադրիչների ամբողջության համադրության ու այսպես ասած՝ ներդաշնակության մեջ: Ըստ էության, Հայաստանն ավարտում է թավշյա հեղափոխությունը: Այլ կերպ ասած՝ հեղափոխությունը սպառվելու տարբերակին գերադասվում է հեղափոխությունն ավարտելու տարբերակը, կիսատ չթողնելու տարբերակը: Հայաստանում սկսվում է քաղաքական զարգացման նոր փուլ, բնականաբար՝ արդեն իր ռազմավարական, խորքային ռիսկերով և բնականաբար՝ ահռելի հնարավորություններով:

Գլխավորն, իհարկե, այն է, որ հանրությունը, քաղաքացիները հենց այսօրվանից սկսած լինեն ոչ թե վարչապետի հրաժարականով ԱԺ լուծարման գործընթացի դիտորդ, այլ, ըստ էության, սկսեն նաև հին քաղաքական համակարգի զուգահեռ լուծարման գործընթացը, այսինքն՝ նորի ստեղծման գործընթացը և հանրային-քաղաքական ասպարեզը սկսեն լցնել նոր գաղափարներով, նախաձեռնություններով, այլ կերպ ասած՝ ձևավորեն այլևս նոր քաղաքական պատվերը կամ առաջին անգամ սկսեն ձևավորել քաղաքական պատվեր, որովհետև մինչ այժմ թերևս քաղաքական պատվեր, որպես այդպիսին, հասարակությունը չի ունեցել և ունեցել է մի ցանկություն՝ հասնել իշխանափոխության:

Իշխանափոխության, ըստ էության, այլևս հասել ենք կամ հասնում ենք, ըստ այդմ՝ անհրաժեշտ է ձևավորել քաղաքական պատվերը այդ ամենն անրջելի դարձնելու համար: Բուն հեղափոխությունը, ըստ էության, պետք է սկսվի այժմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում