Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Վարչապետն իր հրաժարականի ելույթով բոլոր կասկածները փարատեց. Քննարկում «Առաջինում»

Նիկոլ Փաշինշանի հրաժարականից հետո Հայաստանը կթևակոխի խորհրդարանի լուծարման երկշաբաթյա գործընթացի փուլ: Շատերը այս կապակցությամբ փորձում էին Փաշինյանին հետ պահել այդ քալից՝ ազդարարելով վտանգների մասին, որ խորհրդարանի ներկայիս մեծամասնությունը կարող է խաբել: Սակայն, եթե կայացվել է քաղաքական այս որոշումը, և եթե անգամ պատասխանատու կերպով հայտարարվել էր այս տարբերակը, դա նշանակում է, որ վտանգները հաշվարկված և ռիսկերը գնահատված են: Միևնույն ժամանակ, շատ հստակ է, որ այս առումով ակնհայտ, այսպես ասած, հավանության արձագանքներ են ստացվել արտաքին ուժային կենտրոններից: Վերջին հաշվով, եթե դիտարկենք վտանգը ևս մեկ անգամ, դա վարչապետի այլ թեկնածուի առաջադրումն է, թեև խորհրդարանական բոլոր ուժերը հայտարարել են, որ չեն անելու դա: Սակայն եթե դիտարկենք, այսպես ասած, խաբելու հանգամանքը, ապա այստեղ պետք է հասկանանք, թե ում են նրանք խաբելու՝ Նիկոլ Փաշինյանի՞ն, թե՞ հասարակությանը:

Թեմայի շուրջ «Առաջին լրտվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղաքագետներ Ռուբեն Մեհրաբյանը, Արմեն Բաղդասարյանը, և «Մերժիր Սերժին» շարժման անդամ Դավիթ Հովհաննիսյանը:

Ռ. Մեհրաբյանի դիտարկմամբ՝ ներկայիս Ազգային ժողովն ապացուցեց իր ժամանակավրեպ լինելը և ցույց տվեց, որ իր գնալու ժամանակն է: «Տեղի ունեցող գործընթացը օրինաչափություն է, ԱԺ բոլոր պատգամավորները ըմբռնումով են մոտենում, նույնիսկ բոլոր նրանք, ովքեր պաշտոնապես հայտարարում են, որ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարի հետ համամիտ չեն. չըմբռնելու տարբերակ պարզապես չի մնում»,- նշեց քաղաքագետը:

Ա. Բաղդասարյանի կարծիքով՝ վարչապետի հանդիպումը խորհրդարանական խմբակցությունների հետ ինչ-որ առումով խորհրդանշական էր, քանի որ մեծ է հավանականությունը,որ հաջորդ ԱԺ-ում ՀՅԴ-նև ՀՀԿ-ն չեն լինի: «ՀՀԿ-ականները երկմտում են՝ խայտառա՞կ լինեն, թե՞ չլինեն, պատվո՞վ հեռանան, թե՞ մասնակցեն ընտրություններին և ստանան իրենց արժանի 1-2 տոկոս ձայնը: Նրանց որոշումը ապագա խորհրդարանի կազմի վրա չի ազդի»,- նշեց Ա. Բաղդասարյանը:

«Մեր շարժման նպատակը եղել է նոր խորհրդարանի ձևավորումը, և հիմա եկել է ժամանակը: Ակնհայտ է, որ այս խորհրդարանի գոյության ամեն օրը հետ է գցում Հայաստանը՝ բոլոր առումներով»,- նշեց Դ. Հովհաննիսյանը:

Ռ. Մեհրաբյանի կարծիքով՝ ավելի տրամաբանական մեխանիզմ, քան վարչապետի հրաժարականն է, գոյություն չունի:

Ա. Բաղդասարյանի խոսքով՝ հոկտեմբերի 2-ը ցույց տվեց, որ հակահեղափոխությունը շանս չունի, և ներքին քաղաքական վտանգները չեզոքացված են:
Քննարկման մասնակիցների դիտարկմամբ՝ վարչապետն իր հրաժարականի ելույթով բոլոր կասկածները փարատեց: Եվ Վարչապետն իր հրաժարականով տալիս է արտահերթ ընտրությունների մեկնարկը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում