Thursday, 11 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Ո՞ւմ որսորդական «կայֆերի» համար են պատասխան տալիս «որսագող» ամուսինները (տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվեց Նորիկ Սարգսյանի և Մարինե Գրիգորյանի գործով ամբաստանյալների ու նրանց շահերի պաշտպանի բերած վերաքննիչ բողոքների քննությունը:

Խոսրովի արգելոցում որսագողության, «Կարմիր գրքում» գրանցված կենդանիների ոչնչացման փաստերը հայտնաբերել են բնապահպանական քաղաքացիական շարժման ակտիվիստներ Մարիամ Սուխուդյանն ու Եղիա Ներսիսյանը:

Ըստ դատական ակտի՝ շարքային ոստիկան, որսորդմիության անդամն Նորիկ Սարգսյանը պարբերաբար կատարել է «Կարմիր գրքում» գրանցված, որսն ամբողջությամբ արգելված վայրի կենդանիների՝ 42 կգ մսի քաշով մեկ կովկասյան գորշ արջի, 70 կգ մսի ընդհանուր քաշով բեզոարյան երկու այծի, 464 կգ մսի ընդհանուր քաշով 11 գլուխ խոզի, էլեկտրական հոսանքի օգտագործմամբ նույն տարածքով հոսող Ազատ գետից 34 կգ ընդհանուր քաշով կարմրախայտ տեսակի 80 ձկան ապօրինի որս:

Նորիկի կինը՝ Մարինեն, ամուսնու կողմից բերված որսամիսը, ձուկը, արջի մորթին իրացրել է շուկայական արժեքով՝ 1 միլիոն 767 հազար դրամով. մսի կիլոգրամը՝ 3 հազար դրամով, ձկանը՝ 5 հազար դրամով, արջի մորթին՝ 40 հազար դրամով:

Մարինեն, ըստ դատական ակտի, գումարները բաժանել է ամուսնու և մյուս որսագողերի միջև, գործընթացը ենթարկել է գրավոր հաշվառման, ինչպես նաև մասնակցել է որսագողության նախապատրաստմանը, ընդունել է որսը, մշակել որսամիսը, պահպանել զենքերը, զինամթերքն ու այլ սարքավորումները:

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ մեղավոր է ճանաչել Նորիկ Սարգսյանին ու Մարինե Գրիգորյանին:

Նորիկ Սարգսյանը դատապարտվել է 2 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2012 թվականի նոյեմբերի 26-ից: Սարգսյանը 2 տարով զրկվել է որսորդությամբ զբաղվելու իրավունքից:

Մարինե Գրիգորյանը դատապարտվել է 500 հազար դրամ տուգանքի: Նա ևս 2 տարով զրկվել է որսորդությամբ զբաղվելու իրավունքից:

Բնապահպանության նախարարությունը, որ սկզբնապես ակտիվիստների բացահայտած խայտառակ որսագողության փաստերը ընդունել էր «թրերով», մինչև անգամ ենթադրություններ հնչեցրել, թե ակտիվիստները արգելոցի տարածք են թափանցել, «սարքել են» որսագողության «իմիտացիա»՝ միայն նախարարությունը հեղինակազրկելու նպատակով, քրեական գործով հանդես է եկել որպես տուժող կողմ ու ամբաստանյալ ամուսիններին է ներկայացրել 37 միլիոն 600 հազար դրամի քաղաքացիական հայցի պահանջ:

Ընդհանուր իրավասության դատարանը դրանից բավարարել է մի մասը՝ վճռելով, որ Նորիկ Սարգսյանից ու Մարինե Գրիգորյանից պետք է բռնագանձվի 9 միլիոն 600 հազար դրամ: Մնացած 28 միլիոն դրամի քաղհայցի պահանջը դատարանը թողել է առանց քննության՝ հայցվորին իրավունք վերապահելով այդ պահանջը ներկայացնելու քաղաքացիական դատավարության կարգով:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել ամբաստանյալներն ու նրանց շահերի պաշտպան Սեդա Սաֆարյանը:

Ըստ պաշտպանական կողմի՝ Նորիկն ու իր կին Մարինեն քավության նոխազ են դարձել մի գործով, որտեղ շրջանառվելու էին շատ ավելի հուժկու մարդկանց անուններ, բայց Խոսրովի արգելոցում կատարված բուն խայտառակ որսագողությունները փաստորեն կոծկվել են այս քրեական գործով ու անհայտ, խեղճուկրակ մի Նորիկ պատասխան է տալու ուրիշների վայելքների համար:

Ամբաստանյալների շահերի պաշտպան Սեդա Սաֆարյանը այսօր շարունակեց ներկայացնել իր և իր պաշտպանյալների ծավալուն բողոքները:

Ըստ պաշտպանի՝ նախաքննությունն ընթացել է ակնհայտ խախտումներով, իսկ ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է անհիմն ու անօրինական դատական ակտ:

«Այս գործով չկա ապացուցված հանցադեպ, հետևաբար իմ պաշտպանյալները չեն կարող պատասխան տալ մեղադրանքի կողմից չապացուցված մեղքի համար: Արհեստական հանցակիցներ են ստեղծվել՝ մեղադրանքը փոքրիշատե հավաստի դարձնելու համար, սակայն «հանցակից» կոչվածներից ոչ ոք բացահայտված չէ: Մի Նորիկը կարո՞ղ էր այդքան խոշոր կենդանիներին որսալ, արգելոցից դուրս բերել ու անտառապահների, մյուս պատասխանատուների համար տևական ժամանակ մնալ չբացահայտված»,- ասաց պաշտպան Սաֆարյանը:

Դատական ակտի համաձայն՝ Նորիկ Սարգսյանն ու իր կինը հանցավոր համաձայնության են եկել, օրինակ, ոմն «Ծկլի» հետ՝ որսագողություն կատարելու համար: «Ծկլը» նրանց գյուղացի է, նա ներկայացել է նախաքննական մարմնին, ասել, որ ինքը «Ծկլն» է, բայց որսագողություն չի կատարել: Դատական ակտում ամրագրված է, որ «Ծկլը» հանցավոր համաձայնության է եկել ու կատարել հանցավոր արարքը, սակայն նրա կամ որևէ այլ «Ծկլի» մեղքը հիմնավորված չէ, և անհայտ է, թե ում հետ է իրականում հանցավոր համաձայնություն կայացրել Նորիկ Սարգսյանը: Գործից անջատված մաս կա «հանցակիցների» մասով, բայց արդյո՞ք որևէ բացահայտում կկատարվի այդ մասով: Պատահական չէ, որ «հանցակիցների» անունները նշված են միայն մականունների կամ անազգանուն անունների տեսքով, այսինքն՝ անմեղության կանխավարկածի առումով դատական ակտը խոցելի չի լինի, միևնույն ժամանակ կպահպանվի խմբակային հանցագործության պատկերը: Կպատժվեն Նորիկ Սարգսյանն ու նրա կինը, ով ամաչում է, որ մայր է ու դատվում է չկատարած արարքի, այն էլ՝ որսագողության համար, իսկ իրական խոշորամասշտաբ որսագողերը այդպես էլ կմնան ստվերում՝ բարեհաջող կերպով «մարսելով» «Կարմիր գրքի» անմեղ կենդանիների թանկարժեք որսամիսը:

Պարզ է, որ Նորիկ Սարգսյանը կարող է միայն գոչել, թե անմեղ է, բայց, եթե անգամ գիտի, ապա իրական հանցակցի անուն չի տա՝ իր իսկ և իր ընտանիքի անվտանգության տեսակետից:

Հետաքրքիր է նաև, որ այս գործով ՀՔԾ-ն համագործակցել է բնապահպանության նախարարության հետ, դիմել է այդ նախարարությանը՝ մասնավորապես փորձաքննությունների անցկացման հարցով: Բայց չէ՞ որ այդ նախարարությունը տվյալ գործով շահագրգիռ կողմ է, նա էլ իր բացթողումները տեսանելի չդարձնելու խնդիր ունի, ինչը հեշտորեն կարող էր անել՝ փորձաքննությունների կատարման պատասխանատվությունը ստանձնելով:

Շատ հետաքրքիր է, որ այս գործով բերված վերաքննիչ բողոքների քննության արդեն երկրորդ դատական նիստն է՝ անցկացվում է մեղադրողի և տուժող հանդիսացող բնապահպանության ներկայացուցչի բացակայության պայմաններում:

Նույնիսկ ամենափոքրիկ գողության գործով բերված վերաքննիչ բողոքի քննությանը պարտադիր ներկա է լինում մեղադրանքի կողմը, լսում է ներկայացված բողոքը, առարկում կամ ինչ-որ դիրքորոշում է հայտնում: Իսկ այս գործով բավարարվել են գրության հղումով, թե ծանրաբեռնվածության պատճառով անհնար է մասնակցությունը դատական նիստին, իսկ դիրքորոշումն այն է, որ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը պետք է թողնվի անփոփոխ:

Վերաքննիչ բողոքների քննությանը չմասնակցող բնապահպանության նախարարությունն արդեն միլիոնների բռնագանձման կատարողական թերթիկը ԴԱՀԿ է հղել՝ սպասելով ամբասատանյալ ամուսինների խղճուկ գույքի բռնագրավմանը՝ հենց որ դատական ակտն ուժի մեջ մտնի:

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, քանի որ դատարանը ծանրաբեռնված էր այլ գործով:

Բողոքաբերները փաստորեն պահանջել են ամբաստանյալներին արդարացնել կամ դատավճիռը բեկանել ու գործն ուղարկել ընդհանուր իրավասության դատարան՝ նոր դատաքննության:

Պաշտպան Սեդա Սաֆարյանն ասաց, թե մի շարք միջնորդություններ պիտի կատարի՝ ապացույցներն անթույլատրելի ճանաչելու, որոշ վկաների, այդ թվում՝ որսագողության փաստերը հայտնաբերած ակտիվիստներին վերաքննիչ դատարանում հարցաքննելու վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում