Հայրենիքի խաղաղ միավորման հյուսիսկորեական կոմիտեն պահանջել է, որպեսզի ԱՄՆ-ը և Հարավային Կորեան չեղյալ հայտարարեն համատեղ զորավարժությունները, որոնք պետք է սկսվեն փետրվարի վերջին և տևեն մինչև ապրիլ:
Իր հայտարարության մեջ կոմիտեն լայնամասշտաբ զարավարժությունները համեմատել է «լիարժեք միջուկային պատերազմ հայտարարելու հետ»: Կոմիտեն կոչ է արել չեղյալ հայտարարել դրանք` ընդգծելով, որ յուրաքանչյուր տարի այդ զորավարժությունները խոչընդոտում են միջկորեական կապերի ամրապնդմանը:
«Զորավարժությունները ոչ միայն միջկորեական հարաբերությունները կվերադարձնեն ճգնաժամային վիճակին, այլև կհանգեցնեն աննախադեպ աղետների և ավերածությունների»,- հյուսիսկորեական կառույցի հայտարարությունն է մեջբերում ITAR-TASS-ը:










































