Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

1983 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Արտաշատում եղբայրները իրենց փոքր «ախպորը» դիտողություն անողին մորթել են հարազատների աչքի առաջ

1983 թվականի դեկտեմբերի 24-ին Արտաշատ քաղաքում գործող հարսանյաց սրահում Գուրգեն Վ.-ի հարսանիքն էր: Մինչև ժամը 22-ն ամեն բան ընթանում էր ըստ կարգի, ու ոչինչ չէր խանգարում անկեղծ քեֆ-ուրախությանը:

Ժամը 22-ին հարսանյաց սրահ է մտել իրեն «թաղի լավ տղա» համարող, նախկինում գողության համար դատված Մելիք  Մ.-ն: Մելիքը հարբած ու վիրավորված էր, որ իրեն՝ «թաղում հարգված տղային» անտեսել և հարսանյաց խնջույքին չէին հրավիրել:

Հարսանյաց սրահ մտելուն պես՝ Մելիքը սկսել է խանգարել նվագողներին, պարողներին: Նա հայհոյանքներ է տվել, զազրախոսել, գոռգոռացել: Նրան մի քանի անգամ դիտողություն են արել, բայց նա ոչ մեկին բանի տեղ չի դրել:

Տեսնելով անկոչ հյուրի սանձարձակ պահվածքը՝ նրան է մոտեցել փեսայի՝ Գուրգենի ընկեր Վահանը, որը հայտնի էր իր խաղաղարար բնավորությամբ: Վահանը թևանցուկ է արել Մելիքին ու հետը մեղմ տոնով խոսելով՝ դուրս է բերել հարսանյաց սրահից:

Երբ իջել են առաջին հարկ, Մելիքը սկսել է ըմբոստանալ: Նա չի ցանկացել դուրս գալ շենքից, սկսել է անպատվել Վահանին: Վիճաբանությունը վերածվել է կռվի: Մելիքը չի ներել Վահանին, որ նա համարձակվել էր բոլորի աչքի առաջ իրեն սրահից դուրս բերել, հետո էլ դիտողություն էր արել՝ մարդկանց ուրախությունը «հարամ անելու» համար, ու սկսել էր նույնիսկ խելք սովորեցնել:

Մելիքը հայհոյանքներ է հնչեցրել Վահանի հասցեին, ապա ձեռքերով հարվածներ է հասցրել նրան: Դրանով էլ չբավարարվելով՝ նա հանել է գրպանում եղած դանակը և ուժգին հարվածել է Վահանի դեմքին:

Առատ արյունահոսություն է սկսվել, որից անգամ Մելիքն է վախեցել ու մի կողմ քաշվել: Վահանն իրեն մի կերպ դուրս է նետել սրահից ու կարողացել է հասնել սրահի մոտակայքում գտնվող իրենց տուն:

Հարազատները չեն կարողացել դադարեցնել արյունահոսությունը: Հասկանալով, որ անգամ շտապօգնությւոն ահազանգելու ժամանակ չունեն, մեքենա ունեցող բարեկամի են կանչել, որ Վահանին շտապ հիվանդանոց հասցնեն: Բայց երբ փորձել են տանից դուրս գալ, պարզել են, որ իրենց տունը «շրջափակված է»՝ բակում կանգնած էին Մելիքն ու  նրա երկու եղբայրները՝ դանակներով զինված:

Մելիքը Վահանի դեմքին դանակով հարվածելուց հետո մի պահ ընկրկել էր, բայց հետո նորից զայրույթին էր տրվել՝ ո՞վ էր Վահանը, որ իրեն դիտողություն աներ: Նա ափսոսացել էր, որ Վահանին ձեռքից բաց է թողել:

Վահանի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու մտադրությամբ Մելիքն իրենց տուն էր գնացել ու երկու եղբայրներին՝ Մամիկոնին ու Ռազմիկին ներկայացրել էր, թե Վահանն իրեն մահացու վիրավորանք է հասցրել, և իրենք՝ որպես եղբայրներ, պարտավոր են նրան «դաս տալ»:

Եղբայրները զինվել են դանակներով, Մելիքը նաև հրթիռանետ է վերցրել: Եվ երեք եղբայրները գնացել ու շրջափակել են Վահանենց տունը՝ Վահանի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու մտադրությամբ:

Եղբայրները, գտնվելով Վահանենց տան բակում, սկսել են գոռգոռալ, Վահանին դուրս կանչել՝ «տղամարդու պես պատասխան տալու»: Մելիքը գոռացել է. «Վահա՛ն, դուրս արի, էսօր քո վերջին օրն ա»:

Տանտերերը վախից կորցրել են իրենց: Տարեց տանտիրուհին՝ Վահանի մայրը, դուրս է եկել, բակում ծնկի է իջել կատաղած եղբայրների առաջ ու խնդրել է որդուն վնաս չտալ, ինչ եղել-եղել է, իրենք չեն բողոքի, իսկ եթե անպայման զոհ է պետք, թող իրեն սպանեն:

Ռազմիկ Մ.-ն բռնել է ծնկաչոք կնոջ մազերից, նրան գլորել է գետնին ու դանակի սպառնալիքով պահանջել է տեղից չշարժվել և չխառնվել տղամարդկանց գործերին:

Ուշադրություն չդարձնելով ընկած կնոջ թախանձանքներին՝ երեք եղբայրները ներխուժել են տուն, հարազատների աչքի առաջ խոշտանգել են Վահանին՝ դանակներով բազմաթիվ վնասվածքներ հասցնելով նրան: Բոլոր վնասվածքները Վահանը ստացել է կենդանության օրոք՝ ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության…

Մահամերձ Վահանին թողնելով արյան լճի մեջ ու սպառնալիքներ տեղալով նրա սարսափահար հարազատների հասցեին՝ եղբայրները «հաղթական» հեռացել են դեպքի վայրից:

Հիվանդանոց տեղափոխվելուց մի քանի ժամ անց 30-ամյա Վահանը մահացել է:

Մելիքին ու եղբայրներին կալանքի տակ են առել:

Պարզվել է, որ Վահանի սպանության ժամանակ ամենաակտիվ դերակատարումն ունեցել ու ավելի դաժան հարվածները հասցրել է միջնեկ եղբայրը՝ 32-ամյա Մամիկոն Մ.-ն:

ՀԽՍՀ գերագույն դատարանը Մամիկոն Մ.-ին դատապարտել է 15 տարի, 34 –ամյա Ռազմիկ Մ.-ին՝ 14 տարի, իսկ 28-ամյա Մելիք Մ.-ին՝ 13 տարի ազատազրկման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում