Այսօր՝ ժամը 20:00-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Երևանի բնակիչ, 42-ամյա Կարեն Մկրտչյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 19 կմ-ի հատվածում, իր վարած Skoda մակնիշի 07 ՍՍ 780 համարանիշի ավտոմեքենայով, դեպի Սևան ընթանալիս մխրճվել է իր առջևով ընթացող, Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի բնակիչ, 23-ամյա Ջիվան Հակոբյանի վարած ՄԱԶ մակնիշի 35 DX 858 համարանիշի բեռնատար ավտոմեքենայի՝ պանելներով բարձած քարշակի մեջ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Skoda-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վիրավոր ուղևորի ինքնությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ բեռնատար ավտոմեքենայի հետևի լուսարձակները միացված են եղել, ինչը նշանակում է, որ բեռնատարի վարորդը պահպանել է մեքենան վարելու անվտանգության կանոնները: