Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) պաշտոնաթող գործակալ Ռոբեր Բաերը հայտարարել է, որ Թուրքիան, որպեսզի կարողանա վերածվել տարածաշրջանի շարժիչ ուժի, աշխատանքներ է տանում շիաների թուլացման ուղղությամբ։
1980-1990-ական թվականներին Լիբանանում ու Սիրիայում գործունեություն ծավալած Բաերը նշել է, որ այդ նպատակով էլ Թուրքիան զինում է սիրիացի ապստամբներին։ Սիրիացի ապստամբները զենք են ստանում ոչ միայն Լիբանանի սուննիներից ու Իրաքից, այլև՝ Թուրքիայից։
Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Սիրիայի հյուսիսում ձերբակալվել էին Թուրքիայից ժամանած գրոհայինների խմբեր։ Բացի այդ, Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) մեղադրվել էր թուրքական սահմանից 20 կիլոմետր հեռավորության վրա ընկած սիրիական Ջիսր ալ-Շուղուր քաղաքում Սիրիայի ուժային կառույցների 120 ներկայացուցիչների սպանության կազմակերպման մեջ։










































