Saturday, 06 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Ռուստամը քարի արտադրամասում հանուն իր պատվի հարբած ծեծել է Նաիրային՝ մինչև քունը տարել է

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ ավարտվել է Ռուստամ Հարությունյանի գործի դատավարությունը:

Ըստ դատական ակտի՝ 34-ամյա Ռուստամ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել իր հետ փաստական ամուսնական կապի մեջ գտնվող Նաիրային ապօրինաբար ազատությունից զրկելու համար:

Գործի քննությամբ պարզվել է, որ Ռուստամն աշխատել է գաջի գործարանի հարակից տարածքում գտնվող քարի արտադրամասում՝ որպես քարտաշ:

2002 թվականից նա մտերիմ հարաբերությունների մեջ է եղել իրենց թաղամասի բնակչուհի Նաիրայի հետ:
Ռուստամ Հարությունյանը ալկոհոլ օգտագործելու հակում է ունեցել, ալկոհոլի ազդեցության տակ դարձել ագրեսիվ:

Նա հաճախակի սկսել է բռնություն գործադրել Նաիրայի նկատմամբ: Մի քանի անգամ բռնություն գործադրելու վերաբերյալ գործը հասել է իրավապահներին, բայց Նաիրան հաշտվել է Ռուստամի հետ ու չի բողոքել:

Բայց որոշ ժամանակ անց նա նորից բռնությունների է ենթարկվել, վախից հեռացել է իր տնից ու որդու հետ ստիպված է եղել բնակվել ծանոթների տներում, որպեսզի խուսափի Ռուստամի հետ հանդիպելուց:

2013 թվականի մարտին, հասկանալով, որ Ռուստամը չի փոխվում, առաջարկել է խզել իրենց կապը: Ռուստամը չի առարկել:

Օրեր անց Ռուստամին հայտնի է դարձել, որ Նաիրան այլ անձանց ներկայությամբ իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ է արել:

Այդ հարցը պարզաբանելու համար Ռուստամը զանգել ու հանդիպում է պահանջել Նաիրայից: Վերջինս մերժել է:

2013 թվականի մարտի 19-ին, ժամը 22-ի սահմաններում Ռուստամ Հարությունյանը պատահական տաքսիով մոտեցել է կանգառում կանգնած Նաիրային: Վերջինս տաքսին կանգնեցրել է, նստել հետևի նստատեղին, նոր միայն նկատել, որ Ռուստամը մեքենայի մեջ է:

Ռուստամը գործով չպարզված տաքսիով Նաիրային տարել է իր աշխատավայր՝ քարի արտադրամաս, խաբեությամբ իջեցրել մեքենայից, գցել գետնին, ձեռքերով, ոտքերով հարվածներ հասցրել ու ստիպողաբար տարել արտադրամասի տնօրենի աշխատասենյակ, որի բանալին այդ պահին իր ձեռքին է եղել:

Ռուստամը Նաիրայից պարզաբանում է պահանջել այլ անձանց ներկայությամբ իր հասցեին ասված վիրավորանքների վերաբերյալ: Պարզաբանման ընթացքում նա զանգահարել է Նաիրայի ծանոթուհուն, հարցրել, թե կոնկրետ ինչ արտահայտություններ է արել նրա ներկայությամբ Նաիրան:

Երբ ծանոթուհին հեռախոսով հաստատել է Նաիրայի ասած վիրավորական արտահայտությունները, Ռուստամը շարունակել է ոտքերով, ձեռքերով, սենյակում եղած այլ առարկաներով հարվածել Նաիրայի մարմնի տարբեր մասերին:

Արդյունքում՝ քթի, վերին շրթունքի, ճակատային, կրծքավանդակի ձախ կողմնային հետին, ձախ թիակային, բազուկների, ձախ ազդրի շրջանների արյունազեղումների, ճակատային շրջանի քերծվածքի, ձախից վեցերորդ կողի կոտրվածքի ձևով Նաիրայի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:

Ծեծը շարունակելով՝ Ռուստամը միաժամանակ նաև գարեջուր է օգտագործել ու ավելի ագրեսիվ դարձել: Եվ տուժողին զրկելով տեղաշարժվելու հնարավորությունից՝ բանալիով ներսից փակել է սենյակի դուռը, բանալին դրել գրպանը՝ այսպիսով տուժողին ապօրինաբար զրկելով ազատությունից:

Նաիրան փորձել է հեռախոսով զանգել որդուն, բայց Ռուստամը նկատել է, հեռախոսը վերցրել նրա ձեռքից ու խփել պատին՝ «գերուհուն» զրկելով կապի ու օգնություն կանչելու հնարավորությունից:

Բայց ալկոհոլի ազդեցության տակ ի վերջո Ռուստամի եռանդը սպառվել է, ու նա նստած տեղը քնել է:

Տարիներ ի վեր նրան ճանաչող կինը երևի գիտեր Ռուստամի որոշ սովորությունները: Նա մի քիչ սպասել է, ապա քնած Ռուստամի գրպանից հանել բանալին, դուռը բացել ու արդեն մարտի 20-ի առավոտյան՝ ժամը 4-ի սահմաններում փախել է հիշյալ սենյակից:

Օրեր անց Նաիրան կատարվածի մասին հաղորդում է տվել ոստիկանությունում:

Ռուստամին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 133 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Ընդհանուր իրավասության դատարանում Ռուստամը սկզբում իրեն մեղավոր չի ճանաչել, հայտնել է, թե իրենց վիճաբանությունների պատճառը եղել է Նաիրայի խանդը: Քարի արտադրամաս են գնացել փոխադարձ համաձայնությամբ: Բայց այնտեղ ևս Նաիրան խանդի տեսարան է սարքել, իրենք հենց դրա համար են վիճել: Ինքը մի քանի անգամ ապտակել է նրան: Մի անգամ էլ ոտքով է խփել: Հետն էլ գարեջուր է խմել, ու իրենք «նորմալ շփվել են»: Սենյակի դուռը փակել է, որ իրենց չանհանգստացնեն, չէ՞ որ որոշել էին այնտեղ գիշերել: Բայց ինքը նստած տեղը քնել է, իսկ երբ արթնացել է, տեսել է՝ ո՛չ Նաիրան կա, ո՛չ գրպանի բանալին: Ճիշտ է, Նաիրան ոստիկանություն է դիմել, բայց դրանից հետո էլ իրենք շփվել են ու հաշտվել:

Դատարանում Ռուստամի ցուցմունքներին համահունչ ցուցմունքներ է տվել նաև տուժողը՝ ամբաստանյալին առնելով իր պաշտպանության տակ, ասելով, թե նա իրեն ազատությունից չի զրկել, ինքը հաղորդում է տվել՝ Ռուստամի վրա զայրացած լինելով:

Սակայն դատաքննության ընթացքում Ռուստամ Հարությունյանը հանդես է եկել նոր հայտարարությամբ՝ ասելով, թե իրեն մեղավոր է ճանաչում, զղջում է, խնդրում է մեղմ վարվել, քանի որ հաշտվել է տուժողի հետ, վերջինս բնակվում է իր տանը, և ինքը չի ցանկանում, որ ընտանիքը քայքայվի:

Տուժողն էլ դրանից հետո իր հերթին հայտարարել է, թե դատարանում ստել է, ամեն գնով պատրաստ է եղել օգնել ամբաստանյալին, փորձել է թաքցնել նրա կատարածը: Նաիրան խնդրել է Ռուստամի նկատմամբ մեղմ պատիժ սահմանել, քանի որ իրենք հաշտվել են, ինքը բնակվում է Ռուստամի հայրական տանը:

Ընդհանուր իրավասության դատարանը Ռուստամ Հարությունյանին մեղավոր է ճանաչել ու դատապարտել 3 տարի ազատազրկման:

Համաներման կիրառմամբ Ռուստամ Հարությունյանն ազատվել է նշանակված պատժի կրումից: Նրան կալանքից ազատ են արձակել դատարանի դահլիճում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում