Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն չի մասնակցել թիմի մարզմանը: Նրա ինքնազգացողությունը վատ է: Պիկեն աշխատել է անհատական ծրագրով: Ավելի վաղ ֆուտբոլիստը բաց է թողել թիմի ևս մեկ մարզումը:
Հավանական է, որ կիսապաշտպանը չի հայտավորվի «Բարսելոնա»-ի կազմում` Իսպանիայի Գավաթի խաղարկության շրջանակներում կայանալիք «Խետաֆե»-ի դեմ հանդիպմանը:
Դեռևս չի կարող մարզվել թիմի հետ նաև Անդրես Ինյեստան, ով թեթև վնասվածք է ստացել «Ատլետիկո»-ի դեմ հանդիպմանը:







































