Ադրբեջանական Vesti.az կայքի փոխանցմամբ, այսօր Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Անկարայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է թուրք-սիրիական հարաբերություններին.
«Իմ սիրիացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում ես անհանգստություն հայտնեցի հինգշաբթի օրը մեր սահմանին սկսված ռազմական օպերացիայի կապակցությամբ։ Մեկ օրում թուրքական սահմանը հատել է 1500 սիրիացի փախստական։ Երեկ սիրիացի փախստականների քանակը 10,500 էր, իսկ այսօր հասել է 12,000-ի։
Թուրքական իշխանությունները սիրիացի փախստականներին դիտարկում են ոչ թե որպես վտարանդի, այլ՝ հյուր։ Թուրքական իշխանություններն ամեն ինչ անում են նրանց տեղավորելու ու օգնելու համար։ Մենք նաև ամեն տիպի ջանք ենք գործադրում, որպեսզի նրանք կարողանան խաղաղ վերադառնալ հայրենիք»։









































