ԱՄՆ-ի կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն առանց բանավեճերի երեքշաբթի օրը հավանության է արժանացրել մինչև հունվարի 18-ը երկրի կառավարության ֆինանսավորման երկարաձգումը:
Ավելի վաղ դեմոկրատներն ու հանրապետականները նախնական համաձայնություն էին ձեռք բերել 1 տրիլիոն դոլարի ֆինանսավորումը մինչև սեպտեմբերի 30-ը երկարաձգելու մասին: Սակայն նրանք պատրաստ չեն եղել համաձայնագիրը քվեարկության դնել մինչև նախկինում սահմանված վերջնաժամկետը՝ հունվարի 15-ը:
Այս անգամ ֆինանսավորման ճգնաժամը քիչ հավանական է համարվում, քանի որ կոնգրեսի երկու կուսակցություններն էլ համոզվել են, որ հակամարտությունը վնասում է երկուսի վարկանիշին էլ: Իսկ 2014 թ. կկայանան կոնգրեսի հերթական ընտրությունները, գրում է РИА Новости-ն:









































