Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Ծառուկյանը փակեց Քոչարյանի ճանապարհը, կամ՝ ինչպես անշրջելի դարձավ հեղափոխության հաղթանակը

Այս օրերին հակասական կարծիքների կարելի է հանդիպել Նիկոլ Փաշինյանի ու Գագիկ Ծառուկյանի ստորագրած հուշագրի մասին։ Կան տեսակետներ, որ Փաշինյանը չպետք է ռեաբիլիտացներ Ծառուկյանի գործոնը՝ չնայած, տվյալ պարագայում, գործ ունենք ավելի շատ էմոցիոնալ գնահատականների, քան՝ քաղաքական ռացիոնալ մոտեցման հետ։

Նիկոլ Փաշինյանի համար կենսական խնդիրն էր՝ արտահերթ ընտրություններին հասնել սահմանադրականության ոգուն համապատասխան, միևնույն ժամանակ՝ հեղափոխությունն ապահովագրել հնարավոր ռիսկերից։ Այս համատեքստում Գագիկ Ծառուկյանն անփոխարինելի առաքելություն ունի, որովհետև եթե չլիներ նրա հետ ստորագրված հուշագիրը, քիչ հավանական է, որ ՀՀԿ-ում ակտիվ ծավալում ստանային կենտրոնախույս տրամադրությունները։ Հենց Գագիկ Ծառուկյանի ճկուն դիրքրորոշումը կողմորոշիչ դարձավ ՀՀԿ խմբակցության այն պատագամավորների համար, ովեքր անհատական կամ համատեղ հայտարարություններով պաշտպանեցին Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգը։

Առհասարակ՝ օբյեկտիվ դիտարկման անհրաժեշտություն ունի այն դերը, որ Գագիկ Ծառուկյանը խաղացել է հեղփոխության օրերին ու դրանից հետո։

Այո, տարիներ շարունակ ԲՀԿ-ն եղել է նախորդ համակարգի բուֆերը, անվտանգության բարձիկը, սակայն նրա հենց այդ կարգավիճակը ապրիլ-մայիս ամիսներին էապես նպաստեց հեղափոխության հաղթանակին։ Հեղափոխությունները հաջողում են, երբ տիրապետող համակարգի առանցքային սեգմենտներից մեկի քաղաքական վարքագիծը ներադաշնակ է լինում փողոցի տրամադրություններին։ Այդ իմաստով՝ Ծառուկյանի թիմը հեղափոխության օրերին ոչ թե իշխանությանն ապահովագրեց փողոցի ճնշումներից, այլ հակառակը՝ հեղփոխությանը՝ քրեաօլիգարխիայի հնարավոր հարվածներից։ Բոլոր իմաստներով ապրիլի 22-ը, երբ հենց ցույցի ժամանակ իրավապահների կողմից առևանգվեցին հեղափոխության առաջնորդները, կուլմինացիոն օր էր ու այդ ժամանակ շրջադարձային նշանակություն ուներ Գագիկ Ծառուկյանի դիրքրորոշումը։ Եթե նա համերաշխվեր իշխանությունների հետ, ապա Նիկոլ Փաշինյանն ու մյուսները կարող էին կալանավորվել ու իրադարձությունները զարգանային Մարտի 1-ի սցենարով, այլ խոսով՝ ԲՀԿ-ի զորակցությունը կարող էր լեգիտիմացնել իշխանության ռեպրեսիաները։
Գագիկ Ծառուկյանը գնաց հակառակ տրամաբանությամբ՝ էապես նպաստելով հեղափոխության հաղթանակին և մանևրի հնարավորությունից զրկելով իշխանությանը։

ԲՀԿ-ն մեծապես նպաստեց, այսպես կոչված, սահմանադրական հեղափոխության հաղթնակին, որովհետև եթե խորհրդարանում չլիներ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների աջակցությունը Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը, դժվար է ասել, թե սահմանադրական ճգնաժամն ինչպիսի ցնցումների առաջ կկանգնեցներ երկիրը։

Հեղափոխությունից հետո, երբ Մարտի 1-ի գործով պայմանավորված քաղաքականություն վերադարձավ Ռոբերտ Քոչարյանը, նրա ագրեսիվության հիմնական թիրախներից մեկը հենց ԲՀԿ-ն էր, որի նկատմամբ վերահսկողությունը պաշտոնաթող նախագահին կարող էր թույլ տալ՝ խորհրդարանում հասնել ռևանշի, մանավանդ որ ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն գործում էին Քոչարյանի հետ համախոհության դաշտում։ Չնայած Քոչարյանի թիմի աննախադեպ ճնշումներին՝ Գագիկ Ծառուկյանը ժամանակավոր կառավարությանն ու հեղափոխությանն ապահովագրեց երկրորդ նախագահի հետ ուղիղ առճակատման հեռանկարից, ըստ էության՝ փակելով ռևանշի նրա ճանապարհը։ Գագիկ Ծառուկյանի թիմի այդ մոտեցումն արտացոլվեց հուշագրի ստորագրման գործընթացում, որով Քոչարյանի ճանապարհը փակվեց վերջնականապես։

Գագիկ Ծառուկյանի ու նրա թիմի գործոնն էական ազդեցություն ունի նաև խորհրդարանական առաջիկա ընտրությունների ժամանակ։ Հեղափոխության թիմի վստահության բարձր մակարդակի ու ընդդիմության չկայացվածության համատեքստում ռիսկային է քաղաքական վակուումի առկայությունը։

Գագիկ Ծառուկյանը փակում է հենց այդ վակուումը՝ թույլ չտալով, որ «Սասնա ծռերը» կամ մարգինալ այլ խմբեր խորհրդարանական ընտրությունների միջոցով լեգիտիմացնեն իրենց երկարաժամկետ ներկայությունը քաղաքական համակարգում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում