Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում զավեշտալի դրվագ` երեկ տեղի ունեցած «Ոսկե գնդակ-2013»-ի հանձնման հանդիսավոր արարողությունից:
Իրադարձության անցկացման վայր ժամանելիս կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավի Էրնանդեսը ճանապարհին չի նկատել իր նախկին խաղընկեր Զլատան Իբրահիմովիչին, ով այժմ հանդես է գալիս ֆրանսիական ՊՍԺ-ում: Այդուհանդերձ, շվեդ ֆուտբոլիստը զգացնել է տվել իր ներկայության մասին, իսկ այնուհետև զրույցի բռնվել իսպանացի խաղացողի հետ:







































