Արտասահմանյան ԶԼՄ-ները վերջերս ակտիվորեն քննարկում են հոլիվուդյան դերասաններ Շարլիզ Թերոնի և Շոն Փենի մտերիմ հարաբերությունները: Նման շշուկների առիթ է դարձել դերասանների` միասին Հավայան կղզիներ մեկնելը, որտեղ Թերոնը և Փենը մի քանի օր են անցկացրել ամանորյա տոների ժամանակ:
Իսկ հանգստյան օրերին Շարլիզ Թերոնը Montage Beverly Hills հյուրանոցում ներկա է գտնվել Շոն Փենի հիմնադրամի կազմակերպած ամենամյա գալա-երեկույթին` Գագային աջակցելու համար:
Միջոցառման ժամանակ դերասանները նստել են կողք կողքի, ծիծաղել, իսկ Շարլիզը, չամաչելով տեսախցիկներից, երբեմն գլուխը դրել է Փենի ուսին: Ականատեսները պնդում են, որ սիրահարները նույնիսկ իրենց թույլ են տվել համբուրվել:
«Նրանք բոլոր երեկոները միասին են անցկացնում: Նրանց հարաբերությունները շատ արագ են զարգանում: Թվում է` նրանց մոտ ամեն ինչ լուրջ է»,- E!News կայքը մեջբերում է աղբյուրի խոսքերը:













































