Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Վարդան Պետրոսյանի գործով դատավարությունը դուրս է եկել զուտ ավտովթարի գործի շրջանակներից:
«Չեմ հավատում, որ մի ավտովթարի գործով դատական նիստը դռնփակ են անում` ելնելով դրա պետական կամ ծառայողական գաղտնիք լինելու հասկացությունից: Պետական կամ ծառայողական գաղտնիք հասկացությունը և դրանց հետ կապված գործերի շրջանակը օրենքով նախատեսված է, այդ հանցագործությունների տեսակները հստակ սահմանված են, և ավտովթարը հաստստ չի ընկնում դրա տակ»,- ասաց փաստաբանը:
Նիկոլայ Բաղդասարյանը նաև տեղեկացրել է, որ վաղը նախանշված դատական նիստի ընթացքում դարձյալ պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Յու. Բաղդասարյանին:
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում











































