Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ Ժնևում ձեռք բերված համաձայնությունը ցույց է տվել, որ արևմտյան պետությունները պատրաստ են ընդունել միջուկային ծրագիր զարգացնելու Իրանի իրավունքը: Այս մասին է հաղորդում է Ria. Novosti-ն՝ հղում կատարելով IRNA-ին:
«Ժնևի համաձայնությունը ցույց է տալիս, որ միջազգային հանրությունն ընդունում է խաղաղ նպատակներով միջուկային տեխնոլոգիաներ օգտագործելու Իրանի իրավունքը»,- հայտարարել է Ռուհանին՝ նշելով, որ պայմանավորվածությունների իրագործումը նշանակված է մոտակա օրերին: Իրանի նախագահն ընդգծել է, որ նրա կառավարությունը ձգտում է ներկայացնել և պաշտպանել Իրանի ժողովրդի իրավունքներն ու շահերը:
«Մենք աշխարհի երկրների հետ հարաբերությունները կկառուցենք մեր ազգային շահերից ելնելով»,-ավելացրել է երկրի ղեկավարը:









































