Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը թիմի ղեկավարության հետ համաձայնության է եկել նոր համաձայնագրի շուրջ: Այդ մասին տեղեկացնում է Daily Star-ը: Պայմանագրի մանրամասները չեն հրապարակվում:
Հիշեցնենք, որ գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2014թ. ամռանը:
Հիշեցնենք, որ Վենգերն «Արսենալ»-ը գլխավորում է 1996 թվականից: Նրա գլխավորությամբ ակումբը 3 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 4 անգամ նվաճել Անգլիայի գավաթը:







































