Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի կարծիքով հայտարարվելիք համաներումը միայն մարդասիրական քայլ է և հեղափոխության հետ ոչ մի կապ չունի, չնայած համաներման պատճառը նաև նախորդ իշխանությունների օրոք վատ գործող դատական համակարգն է։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իրավապաշտպանը նշել է, որ ակնկալում է այս համաներման արդյունքում ոչ թե հարյուրավոր, այլ հազարավոր ազատազրկվածների ազատ արձակում, քանի որ սպասում կա, որ այն տարածվելու է նաև նախկինում չհամաներվող կալանավորների վրա։










































