ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան, աֆրիկյան շրջագայության ժամանակ խոստովանել է, որ միշտ չէ, որ հավանություն է տալիս ամուսնու թվիթերյան գրառումներին՝ Associated Press-ը:

Նա նաև ասել է, որ երբեմն ստիպված է լինում խնդրել Թրամփին որոշ ժամանակով չօգտվել հեռախոսից:

«Ես միշտ չէ, որ համաձայն եմ նրա գրառումներին: Եվ ես դրա մասին ասում եմ նրան: Ես ազնվորեն նրան հայտնում եմ իմ կարծիքը և անկեղծ խորհուրդ տալիս նրան»,- ասել է Մելանյա Թրամփը՝ հավելելով, որ Թրամփը միշտ չէ, որ լսում է իր խորհուրդները:









































