Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի անդամները քաղաքական գործիչների դիմանկարներ են պատվիրել պետության հաշվին: Երկրի հարկատուները ավելի քան 250 հազար ֆունտ են ծախսել պալատի նման զարդարանքների վրա: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Քննադատները դիմանկարների հետ կապված պատմությունն անվանել են «թանկ և ապարդյուն նախագիծ»: «Նախագիծը» ներառել է, օրինակ, կենսաթոշակային դեպարտամենտի ղեկավար, լորդ Յան Դունկան Սմիթի դիմանկարը՝ ավելի քան 10 հազար ֆունտ արժողությամբ, և արտգործնախարար Ուիլյամ Հեյգի դիմանկարը, որի բյուջեն արժեցել է 5000 ֆունտ:
Բյուջեի հաշվին խորհրդարանի պատերին են հայտնվել նաև Լեյբորիստական կուսակցության 4 անդամների դիմանկարները:
Նկարների վրա քառակի կամ հնգակի ավելի ծախսելու ու գումարները վատնելու մեղադրանքները բրիտանական խորհրդարանի ներկայացուցիչը հերքել է: «Մեծ Բրիտանիայի խորհրդարանում արվեստի գործերի հավաքածուն ներառում է միայն ամենաարժանի բրիտանացի քաղաքական գործիչներին: Վերջին տարիներին դիմանկարների համար հատկացվող բյուջեն կրճատվել է՝ կապված երկրում տիրող վատ տնտեսական իրավիճակի հետ»,- հայտարարել է Համայնքների պալատի ներկայացուցիչը բրիտանական թերթին տված հարցազրույցում:









































