ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մինեսոտայում իր կողմնակիցների առջև ելույթի ժամանակ հայտարարել է, որ ընտրողները միջանկյալ ընտրություններին չպետք է իրենց ձայները տան դեմոկրատներին, քանի որ նրանցից ոմանք «ցածր IQ» ունեն։
Թրամփի ելույթը հրապարակվել է նրա Twitter-ի էջում։ Ելույթի ժամանակ Թրամփն ասել է իր կողմնակիցներին, որ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Մաքսին Ուոթերսը կարող է գլխավորել ֆինանսական ծառայությունների կոմիտեն։ Պրեզիդենտը նշել է, որ նա համապատասխան չէ այդ պաշտոնին «ցածր IQ»–ի պատճառով։
«Ես ցանկանում եմ, որպեսզի դուք դադարեք քվեարկել հոգուտ արմատական դեմոկրատների»,– եզրափկել է Թրամփը։








































