Wednesday, 10 06 2026
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ
Երևանի 478 տեղամասերից 467-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները. Գալջյան
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը

Դա նշանակում է խորացնել ճգնաժամը. ինչ արեցին ապաքաղաքական ուժերը

Ազգային ժողովում օրենսդրական հայտնի աղմկոտ նախաձեռնությունը իրականացրած քաղաքական ուժերը դրանով ի ցույց դրեցին իրենց ոչ քաղաքական բնույթը: Բանն այն է, որ քաղաքական տրամաբանությունը ըստ էության պահանջում էր, որպեսզի նրանք չգնային հանրությանը ավելորդ գրգռելու, ու նաև դրա հետ մեկտեղ իրենց մրցակից դիտարկվող Նիկոլ Փաշինյանի դիրքերը ավելի չամրացնելու, չսնուցելու ճանապարհով: Անկախ այն բանից, թե ինչպես են նրանք դիրքավորվում Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական ծրագրերի հանդեպ, քաղաքական հայացքը և տեսողությունը ակնառու են դարձնում, որ ներկայումս հաղթել նրան դիմակայությամբ՝ գործնականում անհնար է: Շատերի գնահատմամբ՝ կատարվածը սադրանք էր, բայց խորքային առումով նույնիսկ սադրանքը անհնար է, ինչը ցույց տվեց հոկտեմբերի 2-ը:

Ըստ այդմ՝ եթե անգամ բանը քաղաքական պայքարն է, քաղաքական տրամաբանությունը, և ոչ թե, ասենք, անձնական և խմբային տնտեսական շահերը, ապա այդ պայքարի տրամաբանությունն էլ պետք է տվյալ ուժերին զերծ պահի Նիկոլ Փաշինյանի հետ որևէ դիմակայության գնալուց, որովհետև այդպիսով անկասելի է դառնում բումերանգի էֆեկտը: Ի վերջո` այս ընթացքում նրանք ունեցել են դրանում համոզվելու մի շարք առիթներ, ի դեպ, որոնք նրանց տվել է նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Բայց տեղի ունեցածը ցույց տվեց, որ այդ ուժերը չունեն քաղաքական մտածողություն, ինչը սակայն զարմանալի էլ չէ: Այդ ուժերը քաղաքական չեն, նրանք երբեք չեն զբաղվել քաղաքականությամբ, որովհետև առնվազն չեն ունեցել դրա հնարավորությունը, եթե համարենք, որ ցանկությունը, այդուհանդերձ, ունեցել են:

Քաղաքականությամբ զբաղվելու համար առաջնային նախապայմանը ընտրությունն էր, քաղաքական մրցակցությունը, որը Հայաստանում չի եղել անցնող քառորդ դարի ընթացքում: Դրա փոխարեն եղել է ուղղահայաց, որը կանխորոշել է տնտեսական և քաղաքական բաժանումները, դերերը, արդյունքները, գծել սցենարները և այլն: Մնացյալը կատարել են իրենց վերապահված դերը: Իհարկե, ի տարբերություն թատրոնների, հայկական քաղաքականությունն ունեցել է «իմպրովիզի» բավականին մեծ չափաբաժին, սակայն դա միայն ընդգծել ու խորացրել է ապաքաղաքական էությունը:

Ահա այս ֆոնին առավել տարօրինակ են հնչում դատողությունները, թե Հայաստանում պետք է հետաձգել արտահերթ ընտրությունն ու հնարավորություն տալ քաղաքական ուժերին, որ լավ պատրաստվեն ընտրությանն ու այդպիսով քաղաքական դաշտը լինի բալանսավորված: Հայաստանում քաղաքական դաշտ չկա, որ այն բալանսավորվի: Կա հեղափոխական իրականություն, որը պետք է ավարտվի, որպեսզի ստեղծվի Հայաստանում նոր քաղաքական դաշտ՝ իրական քաղաքական դաշտ ձևավորելու հնարավորություն: Իսկ տալ հնարավորություն ապաքաղաքական մտածողության կրող ուժերին, նշանակում է Հայաստանում խորացնել քաղաքական ճգնաժամը և նաև քաղաքական մտածողության ճգնաժամը՝ արգելակելով նոր և որակապես այլ քաղաքական համակարգ ձևավորելու հնարավորությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում