Saturday, 20 06 2026
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել

Ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքներն անհատականացված չեն. Հարսնաքարի գործով պնդում են պաշտպանները (տեսանյութ)

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կարճատև ընդմիջումից հետո շարունակվեց Հարսնաքարի գործով պաշտպանական ճառերի ունկնդրումը:

Ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի շահերի պաշտպան Մարինե Թովմասյանը հարցեր հնչեցրեց.

«Ո՞ր ապացույցով է հիմնավորված, որ Գարիկ Մարգարյանը գործել է մյուսների հետ միասնական դիտավորությամբ…

Վեց ամբաստանյալներից ո՞վ Վահե Ավետյանին չի հարվածել, քանի որ հարվածները հինգն են եղել: Կամ՝ ո՞ւմ հարվածը ծանր վնաս չի պատճառել Ավետյանին: Գործով հստակեցված չէ: Նույնաբովանդակ մեղադրանքներ են առաջադրվել վեցին էլ, չի կոնկրետացվել յուրաքանչյուրի գործողությունների կոնկրետ շրջանակը… Մեղադրանքի կողմը չի կարողացել տարանջատել յուրաքանչյուրի արարքը, դրա պատճառով էլ բոլորին միանման մեղադրանքներ են առաջադրել: Ամբաստանյալներն իրենք փորձեցին օգնել արդարադատությանը, ի հայտ բերել՝ ով ինչ գործողություն է կատարել:

Յուրաքանչյուրին ըստ կատարածի մեղադրանք չառաջադրելով՝ մեղադրանքի կողմը խախտել է ամբաստանյալների պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դատավարության մրցակցային սկզբունքը…

Տուժող կողմն էլ է դժգոհ նախաքննության ընթացքից, բողոքել են գործը ոչ լիարժեք բացահայտելուց:

Պաշտպանական կողմի համար հեշտ չէ ապացուցել, որ ամբաստանյալները հիմա ճշմարտությունն են ասում: Տուժողն ասում է՝ ինձ ծեծել են քսան հոգի, բայց ոչ մեկին չի կարողանում նկարագրել: Գոնե իրեն առաջին հարվածողին մարդը պիտի որ հիշեր:

Ես էլ հասարակության անդամ եմ, որպես մարդ չեմ ընդունում էս դեպքը: Դատարանում էլ կարող է լինել նման բան, ցանկացած զվարճանքի վայրում էլ:

Ես դատարանում ուզում էի տեսնել, թե Դավիթ Ադամյանը իսկապե՞ս ագրեսիվ անձ է, ինչպես նրան ներկայացնում են տուժողները: Բայց մարդը հազիվ, կցկտուր խոսում է, ի՞նչ ագրեսիա դրսևորեց, որն այսպիսի հետևանք ունեցավ:

Ոչ ոք չի կարող ասել, թե գնում է ռեստորան, իրեն թարս են նայում, ագրեսիվ են վերաբերվում, վերջում էլ ծեծում են: Իրականում մեր ռեստորաններում հատկապես արական սեռի մատուցողներն իրենց շատ համբերատար, զուսպ են պահում: Դավիթ Ադամյանի ցուցմունքները պետք է արժանահավատ գնահատվեն: Դավիթին փոխարինել են այլ մատուցողով: Հետո ինչո՞ւ է մոտեցել տուժողների սեղանին: Դավիթի ասածն ինձ համար համոզիչ է. նրան կանչել են հենց տուժողները: Կարծում եմ՝ տուժողների մեջ եղել են ակտիվ հակաօրինական վարքագիծ դրսևորած անձինք: Ծանր հետևանքներ են առաջացել թե տուժողների, թե ամբաստանյալների համար:

Ո՞ւմ ցուցմունքներն են ավելի արժանահավատ. այս հարցին պետք է պատասխանի դատարանը, ով՝ ինչի համար պիտի պատասխան տա: Ինչո՞ւ պիտի տուժողների ասածն ավելի արժանահավատ համարվի: Ի՞նչ են ուզում տուժողները: Ես հասկանում եմ նրանց դիրքորոշումը: Եթե չեն հիշում՝ ով ում է խփել, գոնե ուզում են, որ խփողները պատիժ ստանան:

Տասներեք տարի ազատազրկումը չափանիշ չէ, դատարանն ինքը պիտի իր հետևությունները կատարի:

Ես չեմ կարող ինձ թույլ տալ, որ նման գործով դատարանն իմ պաշտպանյալին արդարացնի:

Ամբաստանյալների՝ խոստովանական ցուցմունքներ տալը համաներման հայտարարմամբ չէր պայմանավորված: Բացի դրանից, նրանք սպասում էին, որ տուժողներն իրենք ամեն բան կհիշեն ու ճիշտը կասեն:

Մեղադրող կողմը այդպես էլ չկարողացավ տարանջատել յուրաքանչյուրի կատարածը: Եվ ամբաստանյալներն իրենք ասացին՝ ով ինչ է արել: Իմ պաշտպանյալն ընդունել է Արտակ Բայադյանին միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելու մեղքը:

Խնդրում եմ, որ դատարանը արդարացի վճիռ կայացնի, Գարիկ Մարգարյանին դատապարտի այն արարքի համար, որը նա կատարել է, այլապես դա կլինի ակնհայտ անարդարացի դատական ակտ:

Իմ պաշտպանյալը երիտասարդ է, հիվանդ մոր հետ է բնակվում, խորապես զղջացել է, դեռ կալանքի հարցի քննարկման ժամանակ իմ պաշտպանյալն իրեն որոշ առումով մեղավոր է ճանաչել, պատրաստակամություն է հայտնել տուժող Արտակ Բայադյանին օգնելու: Իմ պաշտպանյալը չի վախենում տասներեք տարի ազատազրկումից, նա միայն ցանկանում է դատապարտվել այն արարքի համար, որը կատարել ու դատարանում էլ խոստովանել է»:

Արման Բաղդասարյանի շահերի պաշտպան Միհրան Պողոսյանն իր ճառում ասաց, թե իր պաշտպանյալը քրեական պատասխանատվության է ենթարկվում ոչ մի բան չանելու համար:

«Իմ պաշտպանյալին առաջադրվել է նույն մեղադրանքը, ինչ մյուս հինգ ամբաստանյալներին, նույնն են անգամ կետադրական նշանները…

Տուժողներ Աղաջանյանն ու Նիկոյանն ասել են, թե իրենց հարվածողները ամբաստանյալի աթոռին չեն:

Արման Բաղդասարյանը գտնվել է ռեստորանի հրավառության վայրում, որտեղ շատ մարդ է հավաքվում: Ավտոկայանատեղիում տեսել է Արման Խաչատրյանին, իմացել, որ միջադեպ է եղել, որը վերջացել է: Նա մշտապես ժխտել է իր մասնակցությունը այդ միջադեպին: Այդ ժամանակ նա ակտիվ հեռախոսային կապի մեջ է եղել իր ընկերների հետ: Այդ մասին են վկայում հեռախոսային վերծանումները: Նա այդ խոսակցությունները վկայակոչել է իր ցուցմունքներում: Փաստորեն, վիճաբանության ընթացքում նա ոչ թե մասնակցել է վիճաբանությանը, այլ հեռախոսով է խոսել:

Ապացույցների իրական համադրություն կատարելով՝ հիմնավորվում է, որ Արման Բաղդասարյանը որևէ կռվի մասնակից չի եղել:

Օբյեկտիվ իրականության մեջ հնարավոր չէ, որ անձը ծեծի ենթարկվի ու բոլորովին չհիշի, թե ով է ծեծել իրեն…

Նախաքննության մարմինը հասկանալով, որ Արման Բաղդասարյանի մեղքը հիմնավորել չի կարողանում, նրան ներառել է «միասնական դիտավորության» մեջ: Գեթ մեկ ապացույց չկա, որ իմ պաշտպանյալը մոտեցել է մատուցողին ու տուժողներին կամ ավտոկայանատեղիում ներկա է եղել ծեծկռտուքին: Նա տեղյակ էլ չի եղել, որ միջադեպ է տեղի ունեցել:

Բաղդասարյանին առաջադրված մեղադրանքներն անհատականացված չեն…

Մեղսագրված հանցագործություններին իմ պաշտպանյալի մասնակցությունն ապացուցված չէ, ինչի հիմքով Արման Բաղդասարյանը պետք է արդարացվի:

Մեղադրողը դատարանին կոչ արեց հաշվի չառնել մեղմացուցիչ հանգամանքները: Ուրեմն նրան չի հետաքրքրել գործի արդարացի քննությունը: Նպատակը մեկն է. հասարակական ճնշումների տակ հասնել հնարավորինս խիստ պատիժ սահմանելուն…»:

Ամբաստանյալ Արման Բաղդասարյանը հայտնեց, թե կռվի ընթացքում ինքը հեռախոսով է խոսել ու չէր կարող և խոսել և խմբակային կռվի մասնակցել: Ինքը դեպքի վայրում կռվի պահին չի եղել:

Անձին ճանաչման ներկայացնելու ժամանակ իրեն շարքում կանգնեցրել են շատ անխնամ տեսքով: Մնացածը եղել են կոկիկ, ու դժվար չի եղել շարքից առանձնացնել ու ճանաչել իրեն:

Ըստ ամբաստանյալ Բաղդասարյանի՝ մեղադրողը հակասություններ է տեսել ամբաստանյալների վերջին՝ խոստովանական ցուցմունքներում, դրա համար այդ ցուցմունքները գնահատել է որպես ոչ արժանահավատ: Մինչդեռ այդ ցուցմունքներում բոլորովին հակասություններ չկան: Հակասություններով լի են տուժողների ցուցմունքները: Ճիշտը քողարկել են ի սկզբանե, հիմա էլ տրվող հարցերին եթե ճիշտ են պատասխանում, ակնհայտ հակասություն է առաջանում…

Այսօրվա դատական նիստն ընթացավ տուժող կողմի բացակայության պայմաններում:

Աշխատանքային օրվա ավարտի պատճառով դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը նշանակվեց հունվարի 24-ին:

Տեսանյութը՝ շուտով

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում