Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Սամիր Նասրին վնասվածք էր ստացել Անգլիայի Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրում կայացած «Նյուքասլ»-ի դեմ խաղում (2:0):
Daily Mail-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը ձախ ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել և շարքից դուրս մնացել մոտ 4 շաբաթով:
Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ Նասրին բաց կթողնի մի քանի ամիս և հնարավոր է չմասնակցի Աշխարհի առաջնությանը:






































