Երեխա չունեցող զույգերը ավելի բավարարված են իրենց հարաբերություններով, քան երեխա ունեցող զույգերը: Նման եզրակացության են եկել բրիտանացի գիտնականները՝ գրում է The Telegraph-ը:
Հետազոտությանը մասնակցել են ավելի քան 5 հազար տարբեր տարիքի, սոցիալական կարգավիճակի ու սեքսուալ կողմնորոշման բրիտանացի կամավորներ:
Հետազոտության արդյունքներով՝ ընտանեկան զույգերը, որոնք չունեն երեխաներ, ավելի բավարարված են իրենց հարաբերություններով ու մեծ կարևորություն ունեն իրենց կողակցի համար, քան երեխաներ ունեցող զույգերը:
Հարցման արդյունքներով, սակայն, մայրերը ընդհանուր առմամբ երջանիկ են երեխա չունեցող կանանցից: Տղամարդիկ, որոնք երեխաներ ունեն, փոքր-քիչ ավելի քիչ երջանիկ են նրանցից, որոնք չունեն երեխաներ:











































