Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները երկրի խորհրդարան են ներկայացրել օրինագիծ, որն առաջարկում է վերահսկել քաղաքացիների գործունեությունը համացանցում՝ հաղորդում է Hurriyet-ը:
Օրինագծի դրույթների համաձայն՝ Թուրքիայի իշխանությունները հնարավորություն կստանան բառերի ցուցակից հեռացնել արտահայտություններ, որոնք վտանգավոր են թվում Թուրքիայի իշխանություններին: Բացի այդ, իշխանությունները ցանկանում են պարտավորեցել փրովայդերներին հատուկ սերվերներում պահպանել քաղաքացիների գործունեության տվյալները: Թուրքիայի բոլոր փրովայդերները կմիավորվեն մեկ միության մեջ, որը կվերահսկեն պետության ներկայացուցիչները:
Օրինագծի հեղինակների կարծիքով՝ նոր փաստաթուղթը կօգնի պաշտպանել երեխաներին որոշակի կայքերից, որոնք գովազդում են թմրամոլություն, սեռական բռնություն և ինքնասպանություն:









































