Համաշխարհային շուկայում դոլարի հեգեմոնիան տատանվել է, իսկ համաշխարհային առաջնորդները սկսել են հրաժարվել խոստովանել դրա գերիշխանությունը: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը:
Նշվում է, որ քանի դեռ ԱՄՆ-ն շուկաներում պահպանում է առաջատարի իր դերը, դոլարը պահանջարկ է վայելում, սակայն ավելի դժվար է դոլարի պահանջվածությունը պահպանելու հարցը: Այդպիսի միջոց կարող ե լինել, դիվանագիտական կապերի պահպանումը, ԱՄՆ առևտրային գործընկերների համար դոլարի մատչելիությունը պահպանելը և արժույթը մյուս պետությունների համար, որպես «փայտիկ» օգտագործելուց հրաժարվելը:
Ըստ գործակալության՝ աշխարհում սկսում են աստիճանաբար հրաժարվել դոլարից: Մասնավորապես՝Ռուսաստանը կրճատում է ամերիկյան արժույթի իր ակտիվները, Չինաստանն էնրգետիկ շուկաներում սկսել է յուանով պայմանագրեր կնքել:







































