«Օլիմպիկ»-ի մարզական տնօրեն Ժոզե Անիգոն, ով ներկայումս նաև թիմի մարզչի պաշտոնակատար է, հայտնել է, որ երազում է ակումբ հրավիրել Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի օգնական Զինեդին Զիդանին:
«Հիանալի կլիներ, եթե Զիդանը գլխավորեր «Օլիմպիկ»-ը, բայց այժմ նա կապված է «Ռեալ»-ի հետ: «Արքայական ակումբ»-ում նա մեծ դերակատարություն ունի»,- նշել է Անիգոն:
Հիշեցնենք, որ Զիդանի հայրենի քաղաքը Մարսելն է:







































