«Լիվերպուլ»-ի հարձակվող Լուիս Սուարեսը, ով դուբլ է հեղինակել «Սթոք Սիթի»-ի դեմ խաղում, առաջին տեղն է զբաղեցրել «Ոսկե խաղակոշիկ»-ի համար պայքարում:
Ուրուգվայցի հարձակվողն իր ակտիվում 44 միավոր միավոր է գրանցել (22 գոլ), ինչը 4-ով ավելի է, քան Քրիշտիանու Ռոնալդուն, ով աչքի չի ընկել նախորդ հանգստյան օրերին:
Երրորդ տեղում «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստ Դիեգո Կոստան է: Նա 38 միավոր է վաստակել:








































