Թուրինի «Յուվենթուս»-ը ցանկանում է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Նեմանյա Վիդիչի հետ, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտին ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ:
Sport Italia-ի փոխանցմամբ՝ թուրինյան ակումբը պատրաստ է 32-ամյա պաշտպանին 3 տարվա պայմանագիր առաջարկել:
Ավելի վաղ տարածվել էր տեղեկատվություն, որ «Յունայթեդ»-ը չի ցանկանում նոր համաձայնագիր առաջարկել սերբ ֆուտբոլիստին: Հավելենք, որ «Սուոնսի»-ի դեմ հանդիպումը Վիդիչի համար 200-րդն էր Անգլիայի Պրեմիեր Լիգայում:








































