Thursday, 02 07 2026
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է

«Ճգնաժամային» նախագահը

Երբ Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի կողմից հրավիրվեց Հայաստան՝ զբաղեցնելու նախագահի պաշտոնը, առաջին հարցազրույցներում անընդհատ շեշտում էր, որ իր ապագա լիազորությունները սահմանափակ չի համարում՝ շեշտը դնելով խոսքի իշխանության վրա, կարևորելով հասարակության հետ արդյունավետ դիալոգը։ Նախորդ «խուլ և համր» համակարգի պայմաններում Արմեն Սարգսյանը միանգամայն ճիշտ էր պատկերացնում իր պաշտոնի քաղաքական, ֆունկցիոնալ նշանակությունը։ Քրեաօլիգարխիայի իշխանության քսան տարիներին հասարակությունը կարոտ էր մնացել քաղաքական տեքստերի, ռացիոնալ գաղափարների ու, բնականաբար, իշխանության գորշության ֆոնին լուսավոր կերպարներ էր փնտրում համակարգից դուրս։

Սակայն Հայաստանում իրադարձությունները դրամատիկ ընթացք ունեցան, ինչի հետևանքով ձևավորվեց որակապես նոր իշխանություն, իսկ հասարակությունն այսօր սպասում է բացառապես մեկ մարդու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքին, որը երեկ հերթական անգամ դրսևորեց իր ֆենոմենալ հատկությունը՝ ընդամենը մեկ ժամվա ընթացքում Ազգային ժողովի մերձակա տարածքում հավաքելով տասնյակ հազարավոր քաղաքացիների։

Շատերը կարծում էին, որ նոր իրավիճակում Արմեն Սարգսյանի կերպարը, հատկանիշները պահանջարկված չեն լինի, մանավանդ որ հեղափոխության առաջնորդները, մեղմ ասած, «վերևից» են նայում այն գործիչներին, որոնք մասնակցություն չեն ունեցել հեղափոխությանը։ Սակայն հանրապետության գործող նախագահը բավականին արդյունավետ ադապտացվեց քաղաքական, ինստիտուցիոնալ նոր իրողություններին։

Հեղափոխության օրերին, երբ Սերժ Սարգսյանի իշխանության ու Նիկոլ Փաշինյանի թիմի միջև, ըստ էության, բացակայում էին ուղղակի կոնտակները, ինչի հետևանքով քաղաքական ճգնաժամը խորանում էր՝ անկանխատեսելիության ռիսկերով, Արմեն Սարգսյանն իր վրա վերցրեց, այսպես կոչված, միջնորդի կամ արբիտրի գործառույթ՝ Հանրապետության հրապարակ այցելությամբ էապես թուլացնելով լարվածությունը։ Նույն կերպ գործող նախագահը կարևոր դերակատարություն ունեցավ իշխանության համեմատաբար խաղաղ փոխանցման գործընթացում։

Երեկ պարզվեց, որ ինչքան էլ սահմանափակ են նախագահի լիազորությունները, այնուամենայնիվ դրանք բավարար են, որպեսզի Արմեն Սարգսյանը նպաստի հեղափոխության կապիտալիզացիային կամ հակառակը՝ խորացնի հակահեղափոխության ռևանշի տրամադրությունները։ Խորհրդարանի ընդունած օրենքները ստորագրում է նախագահը կամ էլ կարող է վիճարկել դրանց սահմանադրականությունը Սահմանադրական դատարանում։ Այնպես է ստացվել, որ հիմա Արմեն Սարգսյանին վերապահվել է շատ կարևոր առաքելություն. եթե նա ստորագրի խորհրդարանի կողմից երեկ ընդունված «ԱԺ կանոնակարգ» օրենքում կատարված սկանդալային փոփոխությունները, ապա առնվազն որոշակի քաղաքական լեգիտիմություն կհաղորդի ռեստավրացիայի կողմնակիցների գործողություններին։ Սակայն Սարգսյանը կարող է նպաստել հեղափոխության հաղթանակի անշրջելիությանը, եթե խորհրդարանի ընդունած օրենքն ուղարկի ՍԴ։

Երեկ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքում վստահություն հայտնեց, որ նախագահ Սարգսյանը չի հակադրվի հասարակության կամքին։ Թերևս վարչապետի ուղերձն անմիջապես ընդունվեց նախագահի կողմից, որը չնայած գտնվում է ԱՄՆ-ում՝ շատ արագ ընթացք տվեց Փաշինյանի կադրային լուծումներին՝ հրամանագրերով վավերացնելով ԲՀԿ ու ՀՅԴ անդամ նախարարների պաշտոնանկությունները։

Իր փորձառության և որակների հաշվին Արմեն Սարգսյանն արդյունավետ կատարում է, այսպես կոչված, «ճգնաժամային» նախագահի առաքելությունը՝ նպաստելով քաղաքական ֆորս-մաժորների հաղթահարմանը։

Հուսանք, որ Փաշինյանի կառավարությունն արդյունավետ կօգտագործի նաև Արմեն Սարգսյանի միջազգային կապերը՝ մանավանդ որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը գրեթե բոլոր ուղղություններով որակական փոփոխությունների անհրաժեշտություն ունի։ Օրինակ՝ եթե կառավարության այլ պաշտոնյաների մոտ չի ստացվում լուրջ բեկում առաջացնել հայ-ամերիկյան հարաբերություններում, անհրաժեշտ է ապավինել Արմեն Սարգսյանի ծառայություններին՝ մանավանդ որ, թեև իր արարողակարգային կարգավիճակին, ամիսներ առաջ նա հաջողացրեց Վաշինգտոնում արժանանալ ԱՄՆ պետքարտուղարի տպավորիչ ընդունելությանը։

Արմեն Սարգսյանը կարողանում է արագ կողմնորոշվել ոչ ստանդարտ, ճգնաժամային իրավիճակներում, ու մեծ շռայլություն կլինի նրա այս հատկանիշներն օգտագործել միայն ներքին քաղաքականության մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում