«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամկետների մասով ամեն մեկը մնացել է իր դիրքերի վրա, այսինքն՝ նախկին բանակցությունները, ինչ եղել են Վահրամ Բաղդասարյանի հետ, այդ բանակցությունների հիմնավորումներն էին բերում»,- երեկ երեկոյան Փաշինյան-ՀՀԿ բանակցությունների մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:
Մեր զրուցակցի կարծիքով՝ խնդիրները պետք է լուծվեն յուրաքանչյուրը ելնելով իր կուսակցության շահերից, որովհետև այլևս բանակցության թեմա չի. «Բանակցության թեման այն է, թե ինչպես իրավիճակը հանդարտեցնել. մեկ-երկու օրից Շառլ Ազնավուրի հոգեհանգսի արարողությունն է»:
«Կա հստակ քաղաքական ճգնաժամ, որի լուծումը ունի մեկ տարբերակ՝ ԱԺ արտահերթ ընտրություններ: Տեսականորեն խորհրդարանական բոլոր ուժերն էլ դա ընդունում են, տարբերությունը ժամկետների մեջ է, բայց ժամկետների առումով որևէ հետքայլ չի լինելու. վարչապետը պահում է դեկտեմբեր ամսվա ժամկետը»,- նշեց Արամ Սարգսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:








































