Կիրակի օրը առնվազն 1.3 հազար մարդ մասնակցել է Մեխիկոյում անցկացվող «Մետրոյում՝ առանց տաբատի» ֆլեշմոբին: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով ակցիայի կազմակերպիչներին:
Մետրոյում չորս երթուղով մարդիկ երթևեկել են միայն ներքնազգեստով:
Դա Մեխիկոյում անցկացվող չորրորդ նմանատիպ ակցիան է: Ակցիայի նպատակը իրենց և այլ ուղևորներին զվարճացնելն է: Դրա մասնակիցները ոչ մի քաղաքական նպատակ չեն հետապնդել:











































