Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, անդրադառնալով ԱԺ կանոնակարգ օրենքում առաջարկված փոփոխությանը, ասաց. «Հնարավոր չէ չնկատել դրա մաքուր քաղաքական ենթատեքստը: Նախագծի հիմնական նպատակը ԱԺ արտահերթ ընտրությունների վիժեցումն է»:
Նրա խոսքով՝ սրանով ՀՀԿ-ն փորձում է օրենսդրական զարտուղիներով ձախողել արտահերթ ընտրությունների իրականացումը կամ որ նույնն է՝ հաշվի չառնել ժողովրդի ձայնը. «Սակայն սեփական խոսքերից հրաժարվելու ՀՀԿ-ի պրակտիկան նորություն չէ: Այս ուժերը առաջնորդվում են նվաճողի հոգեբանությամբ, որին ժողովուրդը արդեն մեկ անգամ սթափեցրել է: Չի՛ կարելի հակառակվել ժողովրդի կամքին. այդպիսի տապալված փորձ ունեցանք մայիսի 1-ին, որը կրկնելու շքեղություն իրեն չի կարող թույլ տալ որևէ ուժ: Ձայն բազմաց, ձայն Աստծո»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































