Wednesday, 01 07 2026
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել

Արտահերթ ընտրությունն արդեն տեղի է ունենում. հանրությունը ժամանակ է տվել

Խորհրդարանի արտահերթ ընտրությունը, ըստ էության, արդեն սկսված է և այն տեղի է ունենում, պարզապես դեռևս միայն հանրության, այսպես ասած, մտքում, ուղեղներում, գիտակցության մեջ: Ըստ այդմ՝ քաղաքական բոլոր ուժերը գործնականում այդ ընտրության, այսպես ասած, նախընտրական ռեժիմում են և, օրինակ, երբ նրանցից որևէ մեկը հայտարարում է, որ դեմ է արտահերթ ընտրությանը, կամ դեմ է այդ ընտրությունը հնարավորինս շուտ անելուն, անհապաղ անելուն, կամ դեմ է, այսպես ասած՝ կողմ ըլլալով, կամ հակառակը, ապա դա այլ բան չէ, քան նախընտրական քարոզարշավը: Բայց քարոզարշավը ինքն իր դեմ, որովհետև այդ դիրքորոշումը պարզապես նշանակում է հանրությանն ուղղված կոչ՝ մի քվեարկեք մեր օգտին, մենք ի վիճակի չենք հասկանալ և արտահայտել հանրային շահը, կամ հասկանալ ի վիճակի ենք, պարզապես ի վիճակի չենք արտահայտել։ Մենք այս երկու-երեք տասնամյակի ընթացքում այնքան ենք սովորել համակարգային շահի, իշխանական, խմբային, անձնական շահերի սպասարկմանը, որ հանրային շահ սպասարկել պարզապես անկարող ենք:

Քվեարկությունն արդեն ընթանում է, պարզապես այն դեռևս տեղի չի ունենում ֆիզիկապես, այդ օրը որոշելու հարցը տեխնիկական է ավելի, քան քաղաքական, որովհետև խնդրի քաղաքական բաղադրիչը հանգուցալուծված է: Դա տեղի է ունենում ոչ թե Նիկոլ Փաշինյանի և մյուս ուժերի բանակցությունում, այլ տեղի է ունեցել հանրության շրջանում: Նիկոլ Փաշինյանը հասարակության անունից պարզապես փոխանցում է քաղաքական որոշումը, այսպես կոչված, քաղաքական ուժերին: Մնացյալը նրանց որոշումն է՝ պայքարել հասարակության ձայնի համար, կամ ավելի շուտ պայքարել այդ ձայնով վստահությո՞ւն, թե՞ հայհոյանք լսելու համար:

Հայաստանում, անշուշտ, նկատելի է քաղաքական դաշտի չարորակ գոյացությունների աղետալի հետևանքը: Քաղաքական կոչվող ուժերը ի վիճակի չեն տեսնել պարզ քաղաքական իրողություններ: Նրանք ի վիճակի չեն կողմնորոշվել պարզ իրավիճակներում, երբ չկա այսպես ասած հրահանգիչ կենտրոն, և բոլոր քայլերի շարժառիթները գալիս են հասարակությունից: Այնպես, ինչպես պետք է լինի քաղաքական առողջ գործընթացը: Հասարակությունից այժմ գալիս է մեկ օրակարգ՝ խորհրդարանի արտահերթ ընտրություն: Ընդ որում՝ քաղաքական ուժերը, որոնք ներկայումս փորձում են քննարկել այդ ընտրության հետ կապված ինչ-որ պայմաններ, մոլորության մեջ են այն առումով, որ կարծում են, թե հասարակությունն իրենց հարցնում է՝ համաձայն են, թե ոչ: Մինչդեռ հանրությունն իրենց դա չի հարցնում, հանրությունն այժմ ուղղակի ընտրում է, իսկ իրենց պարզապես տեղեկացնում այդ մասին: Տալիս այդ ընտրությանը համարժեք լինելու ժամանակ, քանի դեռ չի լուծվել ընտրության օրվա տեխնիկական խնդիրը: Որովհետև դրանից հետո նրանք հազիվ թե ունենան սխալները ուղղելու ժամանակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում