Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Սեռական բռնությունից տուժած աղջիկն ամուսնացել է և չի ցանկացել, որ կատարվածի մասին իմանա իր ամուսինը

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Արամո Ավետյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ:

2012 թվականի մարտի 19-ին, ժամը 16-ի սահմաններում 19-ամյա Արամոն անչափահաս՝ 1994 թվականի մայիսի 3-ին ծնված Մ.-ին խաբեությամբ տարել է իր բնակարան, նրա հետ սեռական հարաբերություններ ունենալու վերաբերյալ քաղաքում տեղեկություններ տարածելու սպառնալիքներով շանտաժի է ենթարկել աղջկան ու պահանջել, որ սեռական հարաբերություն ունենան իրար հետ:

Աղջիկը, իր ասելով, վախեցել է, թե քաղաքում կվարկաբեկվի, խայտառակ կլինի ու ենթարկվել է Արամոյի պահանջին:

Հյուրասենյակի բազմոցի վրա Արամոն նրա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել:

Այնուհետև աղջկան տարել է նույն շենքում գտնվող մեկ այլ բնակարան, որ նա գիշերի, ինքը հեռացել է:

Հաջորդ օրը Արամոն եկել է այդ բնակարան, աղջկա կամքին հակառակ, նրան հարվածներ հասցնելով՝ սեքսուալ բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ:
Ընդհանուր իրավասության դատարանում Արամո Ավետյանն իրեն մեղավոր չի ճանաչել:

Նա ասել է, թե տվյալ անուն-ազգանունով աղջկա չի ճանաչում, նրա նկատմամբ սեքսուալ բռնի գործողություններ չի կատարել:

Նախաքննության ընթացքում և Արամոյի հետ առերես հարցաքննության ժամանակ աղջիկն ասել է, թե երիտասարդին ճանաչել է, նրան Ամո են ասել: Վերջին շրջանում նրա հետ չի շփվել:

2012 թվականի մարտի 19-ին ուսումնարանում դասերն ավարտվելուց հետո ցանկացել է իրենց գյուղ գնալ: Կանգառում մի մեքենայից իջել է Արամոն, առաջարկել է զբոսնել՝ ասելով, թե քիչ հետո միասին գյուղ կգնան: Քանի որ վաղուցվանից էր երիտասարդին ճանաչում, համաձայնել է:

Երկուսով քայլել են, հասել մի շենքի: Արամոն ասել է, թե այդ շենքում բնակվում է մորաքույրը, ում տնից ինքը բան պիտի վերցնի: Առաջարկել է միասին բարձրանալ բնակարան:

Բարձրացել են երրորդ հարկ: Արամոն բանալիով բացել է դուռը, իր թևից քաշելով մտցրել է բնակարան, դուռը փակել, ապա առաջարկել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ:

Ինքը չի համաձայնել: Արամոն սպառնացել է, թե կխայտառակի՝ ամբողջ քաղաքում կտարածի, որ իրենք կենակցել են:

Ինքը մտածել է, որ եթե Արամոն նման բաներ տարածի, ինքը պատվազուրկ կլինի, դրա համար ենթարկվել է Արամոյի պահանջին, ու նա իր նկատմամբ սեքսուալ գործողություններ է կատարել: Հետո իր խնդրանքով մի բաժակ ջուր է տվել:

Իր կատարածից ամաչելով՝ ինքը որոշել է տուն չգնալ: Քանի որ արդեն մթնում էր, Արամոն իրեն տարել է նույն շենքի մեկ այլ բնակարան ու հեռացել է:

Հաջորդ օրը Արամոն եկել է այդ բնակարան, նորից առաջարկել սեռական հարաբերություններ ունենալ: Ինքը հրաժարվել է: Նա բռնի կերպով, իր մազերից քաշելով՝ գցել է ննջասենյակի մահճակալի վրա ու սեքսուալ գործողություն կատարել: Ապա հագնվել ու գնացել է:
Այդ բնակարան է եկել մեկ ուրիշ երիտասարդ, ասել է, թե բնակարանի տերն է, ու քնել է:

Ինքն իջել է չորրորդ հարկ, թակել մի բնակարանի դուռ, խնդրել է, որ թույլատրեն զանգահարի: Զանգել է ընկերուհուն, ասել, թե ամուսնության նպատակով փախել է: Որոշ ժամանակ անց եկել են ոստիկանները, իրեն և բնակարանում քնած երիտասարդին բերման են ենթարկել:
Աղջկա ընկերուհին տեղյակ էր պահել նրա ծնողներին, նրանք էլ դիմել էին ոստիկանություն:

Դատարանում աղջիկը պնդել է իր ցուցմունքները: Նա Արամոյից պահանջ կամ բողոք չի ունեցել:

Աղջկան ճանաչողները նրան բնութագրել են որպես պարկեշտ անձնավորության, ով դասերից անհարկի չի բացակայել, եղել է պարտաճանաչ սովորող:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ փորձաքննության պահին աղջկա կուսաթաղանթը խախտված չի եղել:

Աղջկա սպիտակեղենի, բնակարանների սպիտակեղենի վրա հայտնաբերվել են Արամոյին պատկանող սերմնահյութի հետքեր:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը անչափահաս աղջկա նկատմամբ կատարած սեռական բռնությունների համար Արամո Ավետյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 140 հոդվածով: Արամո Ավետյանը վերջին հաշվով դատապարտվել է 5 տարի 11 ամիս 4 օր ազատազրկման:

Արամո Ավետյանը կալանքի տակ է առնվել դատական նիստերի դահլիճում:

Նրա պատժի սկիզբը կհաշվվի 2013 թվականի սեպտեմբերի 6-ից:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել Ավետյանի շահերի պաշտպանը՝ պահանջելով իր պաշտպանյալին անպարտ ճանաչել, արդարացնել կամ նրան մեղավոր ճանաչել միայն շանտաժի օգտագործմամբ անչափահասի նկատմամբ սեքսուալ գործողություններ կատարելու համար ու սահմանել մեղմ պատիժ:

Ըստ պաշտպանի՝ Արամո Ավետյանի գործողություններում իրականում հանցակազմ չկա, ընդհանուր իրավասության դատարանը սխալ է գնահատել ապացույցները և կայացրել է անհիմն մեղադրական դատավճիռ:

Տուժած աղջիկը գործի ամբողջ քննության ընթացքում տվել է իրարամերժ ցուցմունքներ, Ավետյանը նրա նկատմամբ բռնություն չի գործադրել:

Պաշտպանի կարծիքով՝ դատարանը հաշվի չի առել նաև, որ իր պաշտպանյալն ունի առողջական խնդիրներ, որոնց պատճառով ազատվել է զինվորական ծառայությունից, նա կարիք ունի համապատասխան բուժման:

Տուժող աղջկանից ու նրա մայրիկից 2013 թվականի դեկտեմբերի 2-ին վերաքննիչ քրեական դատարանում ստացվել են դիմումներ:

Տուժողը հայտնել է մասնավորապես հետևյալը. «Քննիչի մոտ ցուցմունք եմ տվել, որ Արամո Ավետյանի հետ եմ եղել, ճիշտ չէ, տվել եմ սուտ ցուցմունք, քանի որ սիրահարված եմ եղել իրեն… Արամո Ավետյանն ընդհանրապես իմ հետ չի եղել, ոչ մի կապ չի ունեցել իմ հետ… այդպես եմ գրել, որովհետև ցանկացել եմ այդ ճանապարհով հասնել նրան…»:

Աղջկա մայրը՝ նրա օրինական ներկայացուցիչը, նշել է. «Իմ աղջիկը դիմումը գրել է իր կամքով, իմ ներկայությամբ…»:
Այս դիմումները ստացվելուց օրեր անց տուժողի մայրը դեկտեմբերի 12-ին և 20-ին նոր դիմումներ է հղել վերաքննիչ դատարան:

Նա մասնավորապես հայտնել է հետևյալը. «Իմ աղջիկը 2012 թվականի մարտի 19-ին տուն չի եկել: Ոստիկանների օգնությամբ մարտի 20-ին նրան գտել են Արամո Ավետյանի վարձակալած բնակարանում: Ավետյանը սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել իմ աղջկա նկատմամբ: Աղջիկս ամուսնացել է, հեռացել Հայաստանից և բողոքը հետ է վերցրել, որ ամուսինը ոչինչ չիմանա…»:

Վերաքննիչ քրեական դատարանը եզրակացրել է, որ դիմումների հեղինակաները, դրսևորելով անձնական շահագրգռվածություն, նպատակ են հետապնդել խեղաթյուրել ճշմարտությունը և պաշտպանության տակ առնել Արամո Ավետյանին:

Դատարանը արժանահավատ է համարել տուժողի և նրա օրինական ներկայացուցչի ցուցմունքները, քանի որ դրանք ամբողջովին համադրվում են գործի փաստական տվյալներին:

Վերաքննիչ դատարանը նկատի է առել, որ տուժողն իր մեղադրող ցուցմունքները պնդել է նաև Ավետյանի հետ առերես հարցաքննության ժամանակ: Առերես հարցաքննությանը մասնակցել են ամբաստանյալի շահերի պաշտպանը և տուժողի օրինական ներկայացուցիչը:

Վերաքննիչ դատարանը ապացուցված է գնահատել Արամո Ավետյանի մեղքը ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այնպես էլ 140 հոդվածով:
Ամբաստանյալի շահերի պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժվել է:

Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և սահմանված պատիժը՝ 5 տարի 11 ամիս 4 օր ազատազրկումը, թողնվել են անփոփոխ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում