Արարատ» ֆուտբոլային ակումբից հեռացել է 5 ֆուտբոլիստ:
Ալան Տատաևը, Դավիթ Զախարիանը, Վյաչեսլավ Մարիկոդան, Դմիտրի Մալյական, Մաքսիմ Ստարկովը սեփական նախաձեռնությամբ հեռացել են թիմից:
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբում «Արարատ»-ը վերջին տեղում է: Թիմն ունի միայն 5 միավոր: Մրցաշարային աղյուսակի առաջատարը 18 միավորով Երևանի «Փյունիկ»-ն է:







































