Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իտալիայի Ա Սերիայի 19-րդ տուրում այսօր Թուրինի «Յուվենթուս»-ը 4:1 հաշվով մրցակցի հարկի տակ պարտության է մատնել «Կալյարի»-ին:
Այս մրցավեճի 73-րդ րոպեին իր թիմին հաշվի մեջ առաջ է մղել թուրինյան ակումբի կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն` դառնալով շատ գեղեցիկ գոլի հեղինակ:






































