Eagle E-Type Low Drag GT մոդելը, որը ստեղծվել է դասական Jaguar E-Type հիմքով, այնքան լավն է, որ հնարավոր չէ դրանից աչք կտրել: Ավտոմեքենայի կորպուսը պատրաստված է թեթև ալյումինից` հաղորդում է style.rbc.ru-ն:
Նոր մոդելի նստատեղերը պատված են կաշվով, իսկ տանիքի ծածկը՝ ալկանտարայով: Այն ունի 4.7 լ 6 ցիլինդրանոց շարժիչ` 346 ձիաուժ հզորությամբ:
Առավելագույն արագությունը, որը կարող է զարգացնել մեքենան, 273.5 կմ/ժ է: Մոդելի կատարելագործումն էժան չի արժեցել. Eagle E-Type Low Drag GT-ի վերջնական արժեքը կազմել է 1.05 միլիոն դոլար:








































