Մինսկում ձերբակալվել է Բելառուսի ընդդիմադիր Միացյալ քաղաքացիական կուսակցության ղեկավար Անատոլի Լեբեդկոն: Այս մասին հայտնում է INTERFAX-ը՝ հղում անելով կուսակցությունում իր աղբյուրին:
«Նա ձերբակալվել է վարորդների համար պետական տուրքի վերացման համար ստորագրահավաքի հայտարարված ակցիայի նախօրեին»,- հայտարարել են կուսակցությունում:
Բելառուսի փողոցներով մեքենա վարելու թույլտվության համար պետական տուրքի ներմուծման մասին որոշումը 2013-ի դեկտեմբերին ընդունել է երկրի խորհրդարանը: Միացյալ քաղաքացիական կուսակցությունը պարբերաբար ակցիաներ է կազմակերպում այս օրենքի վերացման համար:











































