Բրիտանիայի 10 շրջանների ոստիկանական բաժանմունքներում թեստային ծրագրի շրջանակներում նահանգային հոգեբույժներ կաշխատեն:
41 մլն դոլար արժողությամբ ծրագրի նպատակն է օգնել ոստիկաններին՝ շփվել բանտարկյալների հետ, որոնք հաճախ տառապում են տարբեր հոգեկան շեղումներով:
Հոգեկան առողջության հիմնադրամի տվյալներով՝ բանտարկյալների ավելի քան 70 %-ն ունի հոգեկան առողջության երկու կամ ավելի շեղում: Բանտերում ինքնասպանությունների թիվը գրեթե 15 անգամ մեծ է, քան սովորական կյանքում, փոխանցում է Mignews-ը:
Ծրագիրն արդեն գործում է Կոռնուոլում և բավական արդյունավետ է:








































